ArmenianFASHIONStreet Style

ՈՒՂԻՂ ԽՈՍՔ | ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԻ ԵՎ ԿԱՆԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՄԱՍԻՆ

29/05/2017
feature2017

Մեր օրերում անգամ նորաձևությունը, որը նախկինում աշխատում էր կանացիությունն ընդգծելու վրա, այսօր քարոզում է unisex, երբեմն էլ կնոջ կերպարում ակնհայտ տղամարդկային ուրվագծեր:

Մյուս կողմից էլ ֆեմինիստական շարժումներն այսօր ավելի շատ բարձրացնում են գլոբալ ու քաղաքական խնդիրներ՝ դադարելով կենտրոնանալ միայն կնոջ դերի կարևորման ու հավասար իրավունքներ ունենալու վրա: Այդ հավասարությունը, թերևս, վաղուց ներթափանցել է անգամ մեր զգեստապահարաններ  և, այլևս մեզ ոչինչ չի խանգարում կերպարանափոխվել՝ կրելով տղամարդկանց հագուկապին հարիր աքսեսուարներ: Կանայք վաղուց կայացել են տղամարդկային մասնագիտություններում, նրանք հիմնում են բիզնեսներ, գումար վաստակում, առաջ տանում գաղափարներ, մասնակցում նախագահական ընտրություններին: 

Նրանք շտապում են գործնական հանդիպումների կանացի կազմվածքը քողարկելով men’s cut կոստյումներով, կամ ընտրում, օրինակ, Arigato oversize թոփը և համադրում Petoor լայն տաբատի հետ: Նրան ոչինչ չի խանգարում կրել ճարմանդներ: Չէ՞ որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու աքսեսուարների տուփի մեջ հենց ճարմանդներ են ամենից ստատուսայինը: Կարևորը վերջիններս լինեն յուրահատուկ և բարձր դասի: Ներքին համոզմունք ունենք, որ հաջողակ տղամարդը, միանշանակ կընտրեր Tateossian London ապրանքանիշի տարբերվող ճարմանդները: Շքեղ, կարգավիճակն ընդգծող. պատկերացրեք ճարմանդներ, որոնք զարդարված են 83-85% մաքրության ոսկու կտորներով, ամեթիստով, նռնաքարով կամ լցված են ադամանդի փոշով: Ի՛նչ պակաս գայթակղություն է կնոջ համար՝ այն էլ աշխարհը նվաճելու մասին երազող կնոջ համար: 

feature2017-photoshoot-point89feature2017-photoshoot-point89(4)feature2017-photoshoot-point89(3)feature2017-photoshoot-point89(2)feature2017-photoshoot-point89(8)

Երբ աշխարհի նվաճմանն ուղղված առաջին քայլերն արված են, նա թույլ է տալիս իրեն երևան հանել կանացիության փոքր չափաբաժին՝ գերազանց գիտակցելով, որ սա էլ է միջոց, փոքր խորամանկություն մրցակցության մեջ առաջատարը դառնելու համար, թխվածքի ցանկալի կտորին հասնելու համար, հատկապես որ ճանապարհին հայտնվող մրցակիցների շարքում դեռ այնքան արական սեռի ներկայացուցիչներ կան: Ի՞նչ է անում նա: Բացում զգեստապահարանը, խիստ ու սառը կերպարը փոխարինում Z.G.E.S.T total look-ով, կերպարին տալով նոր երանգ, թեթևություն՝ եթերային բլուզի շնորհիվ, նոր ուրվագիծ՝ կնոջ մարմնի կորություններն ընդգծող տաբատի շնորհիվ, շեշտադրում դասը՝ համադրելով Tateossian London-ի պարզ, բայց թանկարժեք զարդերով: Այս տեսակի կնոջ օրվա դինամիկան ընդգծում է դաստակին առկա ժամացույցը, առօրյայի համար գրեթե աննշմարելի դիմահարդարումը, իսկ կանացի սեթևեթանքի ապացույցն է նրա ալիքաձև սանրվածքը: Այս կնոջ համար թանկ է յուրաքանչյուր րոպեն: Բայց ժամանակի խնայողության պատրվակով նա չի հանդուրժում ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը: Նա, միգուցե, ցանկանում է ունենալ շատ պարզ սանրվածք և դիմահարդարում, բայց նախընտրում է աշխատել միայն այնպիսի թիմի հետ, որը ցուցաբերում է տարբերվող մոտեցում: Օրինակ՝ կարող է սպասարկել վաղ առավոտյան ժամը 8:30, հասկանում  է, թե ինչ է սպասարկման բարձր որակի ու արագության համադրությունը, կամ չի հոգնեցնում իր հաճախորդին հեռախոսով ամրագրում անելով, այլ տալիս է հնարավորություն հեռախոսից միանգամից գրանցել այցն ու ծառայությունը: Այ ճիշտ այնպես, ինչպիսին OD Blow Dry Bar-ի թիմն է: Ճկուն, արագաշարժ, ճաշակով ու բարեհամբույր:

feature2017-photoshoot-point89(5)aAfzsffawAAAAAAAAAE

Նպատակասլաց ու աշխատասեր կնոջ աշխատանքային օրը սահամանափակված չէ կոնկրետ ժամանակացույցով: Նրա երեկոյան հանգիստն էլ է յուրատիպ աշխատանք, որը ենթադրում է ոչ ֆորմալ հանդիպումներ սուրճի կամ գինու գավաթի շուրջ, նոր մտքերի փոխանակում ու քննարկում: Եվ հենց այս պահին է, երբ նա կանգնում է 3-րդ կերպարանափոխության առջև: Նա պետք է լինի անմիջական, նա իր ողջ կերպարով պետք է կոմֆորտի զգացում ստեղծի, լինի առույգ, անկախ այն փաստից, որ օրվա ընթացքում կուտակված հոգնածությունն արդեն հասել է իր գագաթնակետին: Նա ընտրում է դասական սև տաբատ և համադրում շապիկի հետ: Սակայն ժամանակակից կինը նաև թրենդային է, նա քաջատեղյակ է պրոպագանդային նորաձևության մասին և նրա շապիկն էլ ասելիք ունի: Այս անգամ նա ցանկանում է ընդգծել իր հետաքրքրվածությունն արվեստով և ընտրում է հանճարեղ Փարաջանովի հեղինակային նկարազարդմամբ շապիկը, առօրյա դիմահարդարմանն ավելացնում ստվերների խաղ, լրացնում կերպարը սիրելի ապրանքանիշի  պարզ աքսեսուարներով՝ կլինի դա չոկեր, ապարանջանների շարք, և ոչինչ չի խանգարում նրան զարդատուփից հանել  ադամանդի փոշով լցված սիրելի կլոր կախազարդը:


0F9A8717

Եվ միայն այն ժամանակ, երբ պլանավորված գործերն ավարտված են, երբ օրացույցի էջին weekend-ն է, նա կարող է թույլ տալ իրեն որոշ ժամանակով մոռանալ մտահղացումների ու լուծումների մասին, լինել գերկանացի, կրել Ruzanē գայթակղիչ զգեստը, պատել ինքն իրեն ոսկյա զարդերով, իսկ համարձակ բնավորությունն ընդգծել արտահայտիչ շրթներկով: Միգուցե, հենց այս ժամանակ է նա իրական՝ չափավոր ռոմանտիկ, գրավիչ և, ինչու ոչ, նաև փխրուն: 

feature2017-photoshoot-point89(10)0F9A8880

0F9A8856

Ֆոտոշարքի իրականացման համար Point89.am-ը շնորհակալություն է հայտնում 5Concept խանութ-սրահին (Տերյան 65)` հայ դիզայներների կողմից ստեղծված հագուստը տրամադրելու, Tateossian London Armenia խանութ-սրահին (Հյուսիսային պող. 12)՝ զարդերի տրամադրման, Od Blow Dry Bar սրահին (Նալբանդյան 3)՝ վարսահարդարման և դիմահարդարման համար: 

Նյութը՝ ©MargaritaYesoyan | Point89
Լուսանկարները՝ ©Point89 | GevorgSargsyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.