Զոլեր հագուստի վրա կիրառվել են հնարավոր բոլոր դրսևորումներով՝ հորիզոնական, ուղղահայաց, թեք, կոտրած, լայն կամ հաստ: Որպես օրինակ դիտարկում ենք Max Mara, Balmain, Alexander Wang, Etro, Acne Studios, Giambattista Valli, Alexis Mabille հավաքածուները: Վերջիններս լիարժեք ներկայացնում են, թե որքան զանազան կարող են լինել սովորական զոլերը:
Max Mara-ի դեպքում զոլերը հաստ են, բազմագույն և կիրառված գործվածքների վրա, Etro-ի դեպքում գրեթե նույն է՝ միայն թե միաժամանակ մի մոդելում կարելի է նկատել տարբեր հաստության զոլերի խառնուրդ, իսկ Acne Studios-ը կիրառել է glam rock ոճը՝ որպես զոլերի ֆոն օգտագործելով ոսկեգույնը:
Max Mara | FW ՛16/17
Balmain | FW ՛16/17
Alexander Wang | FW ’16/17
Etro | FW ’16/17
Acne Studios | FW ’16/17
Alexis Mabille | FW ’16/17
Giambattista Valli | FW ’16/17
Լուսանկարները՝ ©GettyImages