FEMMEPerfumes

ԱՄՌԱՆ ՕԾԱՆԵԼԻՔԱՅԻՆ ՆՈՐՈՒՅԹՆԵՐԸ

15/07/2021

2021 թվականի թեժ սեզոնի օծանելիքային նորույթների մեջ կգտնեք ճամփորդելու ոգեշնչանք, էներգիայի նոր լիցքեր, տաք հիշողություններ։ Առանձնացրել ենք 7 նորույթներ. մնում է միայն ընտրեք հենց այն մեկը, որը լիարժեք կհամապատասխանի ձեզ։

1 Moresque Parfum, Modern Oud

Բույրը օծանելիքային ձոն է Դուբային, նրա ժամանակակից ոգուն, որը մշտապես ձգտում է դեպի վերև, դեպի ապագա, Դուբայի էլեգանտ և յուրահատուկ էությանը, որի արմատները հարյուրամյակների պատմության մեջ են խորանում։ Բույրը ճոխության և նրբաճաշակության կատարյալ հավասարակշռում է։ Տպավորիչ, էներգիայով ու լույսով լի, որն իր մեջ միավորում է տուրքն ավանդույթներին և ձգտումը դեպի նորարություններ։

Բույրի կառուցվածքի մեջ ներառված են՝ բերգամոտ, կիտրոն, ջրային ակորդե, գիհի հատապտուղներ, ծխախոտի տերևներ, նոճի, կաշմիրի ծառի փայտ, նագարմոտա, հինոկի և ուդ:

2 Byredo, Open Sky

Սահմանափակ քանակությամբ արտադրված բույր, որը նվիրված է ճամփորդությանը և անդադար շարժմանը՝ հագեցած սպասման քաղցրությամբ։ Բույրը փառաբանում է թռիչքի զգացումը։

Սպասման քաղցրությունը ներկայացված է վառ պոմելոյի տեսքով, որը փաթաթված է մարիխուանայի տերևով։ Բույրի գրավչությունն ապահովում է սև պղպեղը և պալո սանտայի փայտային ռոմանտիկան և վետիվերի ցիտրուսային շքեղությունը։

3 Memo, Sicilian Leather

Կաշին ճանապարհորդության լավագույն մարմնավորումն է։ Կաշվե ճամպրուկը ճանապարհորդության անփոխարինելի ուղեկիցն է այն հետաքրքասեր մարդու, ով ճանապարհ է ընկնում աշխարհն իր համար նորովի բացահայտելու ձգտումով։

Memo օծանելիքի տունը կաշվե ակորդները ներկայացնող բույրերի առանձին շարք ունի, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է ճանապարհորդության առանձին ուղղություններին։ Սիցիալական կաշվին նվիրված բույրի հեղինակ Յան Վասնյեն այն համեմատում է սպիտակ արևի հետ, որին հետևում ես ծովափից՝ միաժամանակ վայելելով ծովի քամին։

4 Floraiku, Young at Heart

Բույրը բոլոր «առաջին անգամներ»-ի հիշողությունների կուտակումն է։ Զվարճացնող մրգատու ծառի ծաղիկների բույր՝ համադրված ձմերուկի և հասմիկի բույրերի հետ։ Բույրն անվախ է և, միաժամանակ, զգայական։

“Young at Heart”-ը “Enigmatic flowers” հավաքածուի մի մասն է. հավաքածուի, որը ստեղծումը ոգեշնչված է եղել ճապոնական մշակույթում արհեստական ծաղիկներով զարդարանքներ անելու արարողությամբ։ Հավաքածուն ներկայացված է ինդիգո երանգի սրվակներով՝ գույն, որը Ճապանիայում ավանդույթի խորհրդանիշն է։

5 Diptyque, Summer Essentials

Diptyque-ի այս բույրի ստեղծման համար ոգեշնչանքի աղբյուր էր հանդիսացել Միջերկրական ծովի տեսարանները։ Ապրանքանիշի հիմնադիրներն ամռան ամիսներին գալիս էին այստեղ հանգստանալու և կուսական բնությունը վայելելու համար։ Բույրի կոմպոզիցիայի հիմքում փշոտ տանձն է, բերգամոտը ընդգծում է բույրի աշխուժությունը, իսկ հասմիկը մեղմացնում է կոմպոզիցիան ծաղկային նոտաներ հաղորդելով, իրիսը՝ պարուրում թավշյա փափկությամբ։

Բույրը ներկայացվել է սահմանափակ քանակով, սրվակը զարդարում է նկարիչ Լյուկ Էդուարդ Հոլլի նկարազարդումը։

6 Casamorati, Italica

Զգլխիչ բույր՝ հագեցած իտալական գրավչությամբ, որն այնքան հատուկ է Casamorati oծանելիքներին։

Տաք ու հագեցած բույրը ներկայացնում է նուշի ու սերուցքի նոտաներ, որոնք համեմված են զաֆրանով։ Քաղցր ինչպես համբույրը բույրի սրտում բուրբոնյան վանիլն է և իրիսը, որոնց դիմակայելն անհնար է։ Սրվակն ինչպես միշտ իտալական մոդերն ոճի է։

7 Tom Ford, Soleil Brûlant

Բույրը Tom Ford-ի 2021 թվականի ամառային սահմանափակ հավաքածուից է՝ ոգեշնչված մասնավոր կղզիում արևով պարուրված ամառային հանգստով և ոսկեգույն շողերով։

Անհոգ ամառային օրերի մասին հիշեցնում է արևելյան-ծաղկային բույրերի համադրությունը, որի հիմքում մանդարինն է, բերգամոտը, վարդագույն պղպեղը և արաբական հասմիկը։

Point89-ը խորհուրդ է տալիս օծանելիքները ձեռք բերել միայն նշված բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը հանդիսացող խանութ-սրահներից, ինչպիսին հանդիսանում է, օրինակ, Hermitage խանութների ցանցը։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.