Շարունակում ենք տանը մնալու ընթացքում պրակտիկ, բայց միաժամանակ նորաձև հագնվելու թեման:
Նորաձևությունը կարծես կանխազգում էր համաշխարհային համաճարկի ու մեկուսացման վտանգը` երևան հանելով առավել հարմար միտումներ:
Սպորտային թոփերը /sweatshirt/ սահուն անցում են կատարել այս սեզոնի գարնանային զգեստապահարան:
Հագուստի այս տեսակները կարելի է հանգիստ գնել օնլայն, քանի որ վերջիններս oversize են և հոգ չէ, եթե 1 չափսի տարբերություն լինի:
Oversize մոդել է ներկայացնում Alexander Wang-ը: Բրենդը առաջարկում է կրել այն կաշվե շորտերի հետ:

Փոխարենը Tibi-ն առաջարկում է լակոնիկ մոդել, որը համադրելի է կիսաշրջազգեստների, ջինսերի և կարգո տաբատների հետ:

Բամբակյա sweatshirt-ը գերազանց ներդրում է բազային զգեստապահարան: Այն հարմար է ոչ միայն տանը կրելու համար, այլև հիմք կարող է դառնալ street style տասնյակ կերպարների համար: Որպես օրինակ` Roksanda, Balmain, Rejina Pyo բրենդերի look-երը:


