LifestyleMusic

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԹԱԼԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՆԵՐԻ ԱՆՎԱՆ 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

05/06/2017
feature2017

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 8-րդ փառատոնը նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: 

Փառատոնն իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ

Թալալյան եղբայրների անվան  ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել դասական և հայ ակադեմիկ  երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:

Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում  է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված տարբեր կամերային կազմերի համար։ 

Փառատոնն առանձնակի կարևորում է մարզերում համերգային և կրթական ծրագրերի իրականացումը, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով կամերային երաժշտությունը և թավջութակ ու ալտ գործիքները։ Այս նպատակի իրականացման շրջանակներում նախատեսվում են համերգային ծրագրեր և վարպետության դասեր։ Այս տարի փառատոնի համերգային ծրագրերում նախատեսվում են այցելություններ Արագածոտնի (Աշտարակ), Կոտայքի (Աբովյանմարզեր և Արցախ (Ստեփանակերտ):

Image may contain: 13 people

Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմորա Ռոսլերին (Իսրայել, Հոլլանդիա): Կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի  Լ. Մեծագործի անվ. տաճարականների միաբանության, «Փյունիկ» հաշմանդամների միություն ՀԿի, Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակի,  «Հարմոնիում» ԵԶԿ Հասարակական Կազմակերպության, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ

Փառատոնը կիրականացվի հունիսի 7- 29-ը ընկած ժամանակահատվածում։ 

Նախատեսվում է 6 համերգ, որոնցից հիմնականի մուտքն ազատ է, իսկ բացման և փակման համերգներին փառատոնի և Լ. Մեծագործի անվ. ասպետական միաբանության անդամների համագործակցությամբ նախասրահում կիրականացվի ցուցահանդես վաճառք՝ ձեռագործ իրերի, որոնք պատրաստված են «Փյունիկ» հաշմանդամների միության երեխաների կողմիցիսկ ողջ հասույթը կփոխանցվի հենց իրենց, որպես աջակցություն:

Կարդալ նաև

Մեկնաբանել