LifestyleMusic

ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴՑԻԹԵԼԻՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

12/03/2018
feature2018

«Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը «Վերադարձ» խորագրով:  

Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդցիթելին ապրիլի 12-ին ժամը 19:00-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ նվագախմբի նվագակցությամբ: Թամարա Գվերդցիթելիի հրաշալի և հզոր ձայնը, ինչպես նաև երգացանկը ընդունվել և սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարևորություն է տալիս հենց համերգային գործունեությանը և նրա համերգներն միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հնարքներով:

tamara-point89

1991 թվականին Թամարա Գվերդցիթելին հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել նաև Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում: 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում ՝ “The Umbrellas Of Cherbourg” և “Yentl Medley” կատարումներով: 

Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա երգացանկը նաև հարուստ է Առնո Բաբաջյանի ստեղծագործություններով:

Կարդալ նաև

Մեկնաբանել