FASHIONShopping

TATEOSSIAN LONDON | 5 ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

11/11/2016
tateossian london

Հայկական արմատներ կրող այս ապրանքանիշը տոնում է Հայաստանում իր գործունեության 5 ամյակը, չնայած այն բանի, որ աշխարհը ճանաչեց այս բրենդը և նրա հետևում կանգնած Ռոբերտ Թաթեոսսիանին ավելի քան 26 տարի առաջ՝ դեռ 1990-ին, երբ Լոնդոնում հիմնադրվեց զարդերի ու աքսեսուարների ստեղծմամբ ու վաճառքով զբաղվող Tateossian London ընկերությունը:

Ընկերությունը տարիների ընթացքում ապացուցեց իր ոլորտում առաջատարներից մեկը լինելու փաստը: Թե ընկերությունն այս տարիների ընթացքում զարգացման ինչ փուլեր է անցել և համաշխարհային վարկանշային ցուցակում որ հորիզոնականի վրա է գտնվում, կարծում ենք ավելի օգտակար կլինի իմանալ retail բիզնեսով հետաքրքրվողներին՝ որպես հաջողության պատմության լավագույն օրինակ, որի գլխավոր դերակատարումը հայկական ազգանուն կրող մարդու ուսերին է:

Մինչ այդ մենք մեր ուշադրությունը կսևեռենք այն զարդերի ու աքսեսուարների վրա, որոնք պատվով կրում են Tateossian London նշագրումը:

Tateossian London-ը գտնվում է աշխարհի բոլոր մեգապոլիսներում ապրող հաճախորդների ուշադրության կենտրոնում: Իսկ ինչո?վ է այն գրավիչ հայ հաճախորդի համար: Tateossian London-ի յուրաքանչյուր իր, հիրավի, լավագույն ներդրումն է որակյալ ոսկերչական իր գնելու տեսանկյունից, որը համադրվում է սեփական ոճը, դիրքը և աշխարհայացքն աքսեսուարների միջոցով ընդգծելու իդեալական հնարավորության հետ:

Տղամարդկանց դեպքում առաջնային ուշադրության են արժանի Tateossian-ի կողմից ներկայացվող ճարմանդները, որոնք և հիմք դարձան այս ընկերության զարգացմանը և ընդլայնմանը՝ ձևավորելով  «Ճարմանդների արքա» հեղինակությունը: Tateossian-ը հեղափոխություն արեց ճարմանդների արտադրության գործում՝ ստեղծելով սեփական եզակի ոճը՝ շատ հաճախ դասական այս խիստ աքսեսուարին տալով նոր կիրառում, թրենդային կամ պարզապես զվարճալի մոտեցում:

Ավանդականին խառնելով սեփական ձեռագիրը՝ Tateossian-ն ընդլայնեց տղամարդկանց համար նախատեսված հավաքածուն ներառելով ժամացույցներ, ապարանջաններ, փողկապի ամրակներ՝ գործարար տղամարդուն հնարավորություն տալով դասական շքեղությունը պահպանելու հետ մեկտեղ տարբերվել, երբեմն էլ ստեղծել casual կերպար չկորցնելով շքեղության դասին պատկանելիության զգացումը:


Չանտեսվեցին նաև կանայք: Այս նույն գաղափարային մոտեցումը Tateossian-ի կողմից կիրառվել ու շարունակում է կիրառվել կանանց համար ստեղծվող հավաքածուներում: Այստեղ կարևոր տարբերակիչ հատկությունը, թերևս այն է, որ ներկայացված զարդերը, լինելով ոսկերչական աշխատանքի հետաքրքիր արդյունք, հեշտությամբ միաձուլվում են արդի թրենդերի հետ՝ առավել հաճելի ու կիրառելի դարձնելով այս զարդերից յուրաքանչյուրի առկայությունը կնոջ զարդատուփում:

Քանի որ խոսեցինք որակից, տեղին կլինի անդրադառնալ Tateossian նմուշների «անատոմիային»: Մոդելների ստեղծման համար կիրառվում է արծաթ և առանձին հավաքածուների դեպքում 18 կարատանոց ոսկի և բնական կաշի, որոնք համադրվում են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, օպտիկամանրաթելային ապակիի և crystallized™-Swarovski քարերի հետ: Կարծում ենք այս տեղեկությունից հետո որակի կատարելիության և իրերի երկարակեցության մասին խոսելն  ուղղակի անիմաստ է:

Մենք դեռ առիթներ կունենանք անդրադառնալու ուշադրության արժանի այս ապրանքանիշին: Իսկ մինչ այդ մենք մեր շնորհավորում ենք Tateossian London ապրանքանիշի հայաստանյան թիմին՝ 5 տարի շարունակ նմանատիպ գեղագիտական բարձր ճաշակի իրերի առկայությունը Հայաստանում ապահովելու և դասական ոճի նմանատիպ դրսևորման ակտուալությունը քարոզելու համար:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©TateossianLondon

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.