Fashion NewsShopping

TATEOSSIAN LONDON ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՍԿՅԱ ԶԱՐԴԵՐԻ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈԻՆ

06/12/2017
feature2017

Ի՞նչն է յուրաքանչյուր կնոջ համար ամենից ցանկալի նվերը: Հարցը հռետորական է: Պարզից էլ պարզ է, որ բոլոր ժամանակներում յուրաքանչյուր կին իրեն ընծայված նվերի փաթեթավորումը բացելիս այնտեղ մշտապես ակնկալում է տեսնել գեղեցիկ և, ինչը պակաս կարևոր չէ, արժեքավոր զարդ: 

Այսօր կխոսենք հենց այնպիսի զարդերի մասին, որոնք կարծես ստեղծվել են հենց կնոջն ընծայվելու համար: Նրանք կանացի են, նուրբ, թանկարժեք: Նվիրելու առիթն էլ սարերի ետևում չէ, շուտով Ամանոր է, և սա լավագույն տարբերակներից մեկը կլինի խոստովանել ձեր սերը: Չէ՞ որ յուրաքանչյուր անգամ դրանք կրելիս ձեր սիրելի կինը լցվելու է հաճելի հիշողություններով և ջերմությամբ: 

Այսպես մենք քայլերն ուղղում ենք դեպի մեր կողմից սիրված Tateossian London ապրանքանիշի խանութ-սրահը՝ ծանոթանալու նոր ու շքեղ հավաքածուին: 

tateossian-london-poin89

Chelsea

Հավաքածուն ներառում է ականջօղեր և վզնոց: Զարդերը պատրաստված են 14 կարատանոց վարդագույն ոսկուց և զարդարված են նռնաքարով և սպիտակ ադամանդներով: Սա դասական զարդ է, որը յուրահատուկ շքեղություն կհաղորդի անգամ պարզ երեկոյան զգեստին: 

tateossian-london-poin8920171201_192548_001

Rainfall 

Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը սև ադամանդների նկատմամբ: Այո, նրանք աննկարագրելի գեղեցիկ են: Հատկապես, երբ սև ադամանդը կիրառվում է նուրբ դիզայնով զարդի ստեղծման համար: Rainfall հավաքածուի մեջ ներկայացված է ապարանջան՝ պատրաստված 18 կարատանոց վարդագույն ոսկուց և զարդարված սև անդամանդյա ուլունքներով: Ապարանջանը համադրվում է կաթիլի ձև ունեցող միջին երկարության ականջօղերով, որոնք նույնպես զարդարված են սև ադամանդներով: 

tateossian-london-poin89tateossian-london-poin89

Geodes 

Սա նոր հավաքածուի ամենից օրիգինալ մոդելն է: Այս զարդերի հիմքում բնական բյուրեղն է, որը, հատուկ մշակման միջոցով ներկայանում է իր շերտերի և գունային երանգների բազմազանությամբ: Կաթիլի ձև ունեցող ականջօղերը համադրված են նուրբ վզնոցի հետ, որի կախազարդը կրկնում է ականջօղի ձևը: Շնորհիվ իր յուրահատկության՝ այս զարդերն աչքի ընկնող են և դառնում են երեկոյան կերպարի առանցաքային դետալը: 

tateossian-london-poin89tateossian-london-point89tateossian-london-poin89

Belgravia

Վերջում անդրադառնում ենք երկու շատ նուրբ ապարանջների: 14 կարատանոց ոսկյա բարակ շղթա, որը զարդարված է քվարցով և ամեթիստով: Թերևս իդեալական ընտրություն ավելի առօրեան ոճի զարդեր նախընտրողների համար:  Չենք մոռանում, որ այս բոլոր զարդերը ներկայացված են Tateossian London ապրանքանիշի խանութ-սրահում` Հյուսիսային պողոտա 12 հասցեով:  

tateossian-london-poin89tateossian-london-poin89

Նյութը՝ ©Point89.am
Լուսանկարները՝ ©TateossianLondon
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել