Սերը քիմիական ռեակցիա է: Դա մենք չենք ասում, այլ պնդում են գիտնականները: Մենք պնդում ենք մեկ այլ բան: Սերը սիրում է խորհրդանիշեր՝ նյութական իրեր, որոնց առկայության հետ մենք կապում ենք ու ամրագրում մեր զգացմունքները, հիշողությունները: Նշանադրության ու հարսանեկան մատանիները, թերևս, մեր ասածի վառ ապացույցն են, բայց մենք այսօր չենք խոսելու նման լուրջ ու պարտավորեցնող իրերի մասին: Այլ մեր ուշադրությունը կսևեռենք ավելի առօրեական, միաժամանակ բարձրակարգ զարդերի մեկ այլ տարատեսակի վրա՝ ապարանջանների: Իսկ ավելի կոնկրետ՝ հատուկ ապարանջանների, որոնք նախատեսված են հենց սիրահար զույգերի համար:
Ապարանջանները ներկայացնում է Tateossian London ապրանքանիշը և, ի դեպ, բավական մատչելի գնով՝ հատուկ սիրո օրվան ընդառաջ:
Այս զարդերի վրա առկա խորհրդանշական կախազարդերը հետ չեն մնում սիրուն այդքան հատուկ քիմիական միակցություններից, պատկանում են քիմիական էլեմենտների 11-րդ դասին, տարբերակիչ նշանը՝ Ag, իսկ ավելի պարզ արտահայտվելու դեպքում՝ արծաթ:
Մենք վստահ ենք, որ շատերին նաև առանձնակի դուր կգա ապարանջանների թելանման շղթան, որն իր ձևով հեշտությամբ կարող է համադրվել այլ ապարանջանների ու ժամացույցի հետ: Ասում են նաև, որ դաստակին կարմիր թել կրելը հաջողություն է բերում: Դե ինչ, ևս մեկ պատճառ սեր, ուշադրություն ու հաջողություն նվիրելու համար ձեզ այդքան թանկ մարդուն:
Նշված զարդերը ներկայացված են Հյուսիսային պող.12 հասցեով գտնվող Tateossian London խանութ-սրահում:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©TateossianLondon
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է