ArmenianHERITAGE

ՏԱԹԵՎՒ ԳԱՎԱԶԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ

08/06/2017
feature2017

Ավելի քան հազար տարի առաջ, մինչ 19-րդ դարում սեյսմիկ համակարգերի ի հայտ գալը, Տաթևի վանքի վարդապետները կարողացել են կանխատեսել սպասվող երկրաշարժերը՝ շնորհիվ ութանկյուն կառույցի՝ Գավազանի: 

Image result for Տաթև գավազան

Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր ճամփորդական ուղեցույցը՝ ″Atlas Obscura″-ն: Համաձայն այս պարբերականի Տաթևի հազարամյա այս վանքը և նրա խորհրդանիշներից մեկը հանդիսացող Գավազանը եղել են միջնադարի գիտության և փիլիսոփայության ամենամեծ կենտրոններից մեկը՝ հավելելով, որ համալիրի գրադարանում պահպանվում էին ավելի քան տաս հազար ձեռագրեր: 

Մեր կողմից նշենք, որ ճոճվող հուշասյունը, որը հայտնի է նաև Գավազան անվամբ, միջնադարյան ճարտարապետական եզակի կառույց է:  Այն կառուցվել է մ.թ. 904 թվականին Տաթևի վանական համալիրի բակում: Ութ մետր բարձրությամբ ութանկյուն այս սյան գագաթը պսակված է խաչքարով և նվիրված է Սուրբ Երրորդությանը:

Image result for Տաթև գավազան

Այն կառուցվել է լծակի վրա հիմնված հատուկ տեխնիկայով, որը թույլ է տալիս, որ սյունը ճոճվի  սեյսմիկ ցնցումների և, անգամ, պարզապես ձեռքով դրան դիպչելու ժամանակ և այնուհետև կրկին վերադառնա իր սկզբնական դիրքին: Ասում են, որ սյունը նախագծվել է այնպես, որ ճոճվելու միջոցով ծառայի որպես տագնապի նախազգուշացման համակարգ՝ վանականներին զգուշացնելով ոչ միայն երկրաշարժերի, այլև զավթիչ բանակների մոտեցման վտանգի մասին:

Նյութի պարբերականը ամփոփում է ներկայիս Տաթևի վանքի որպես զբոսաշրջիկների կողմից պահանջարկ ունեցող վայրերից մեկը, որը 1931 թվականի խոշոր երկաշարժից հետո պահպանել է իր ճարտարապետական առաջնային տեսքը: 

Image result for Տաթև գավազան

 

Աղբյուրը՝ ©Atlas Obscura
Լուսանկարները՝ ©Tatev.am

* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել