Մեկ շաբաթից Վրաստանում կմեկնարկի Թբիլիսիի նորաձևության շաբաթը, որի ընթացքում կներկայացվեն գարուն-ամառ ՛17 սեզոնի հավաքածուները:
Նորաձևության իրադարձությունը կտևի 5 օր՝ հոկտեմբերի 19-23-ը: Նորաձևության շաբաթը, հիմնադրման առաջին իսկ օրվանից ուղղված է եղել նպաստելու վրացական նորաձևության զարգացմանը: Դրանով է պայմանավորված յուրաքանչյուր սեզոն մասնակիցների ցանկում նոր դիզայների ավելացումը: Վրաստանյան նորաձևությունն ունի իր յուրահատուկ ձեռագիրը, որը վերջին տարիների ընթացքում բավական լայն տարածում ստացավ արտերկրում:
Մինչ այդ հոկտեմբերի 12-ին Թբիլիսում կայացած մամլո ասուլիսի ժամանակ կամակերպիչները հայտարարեցին, որ նորաձևության շաբաթի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, այնուհետև հոկտեմբերի 19-23-ը կներկայացվեն բուն հավաքածուները:
Նորաձևության շաբաթի մասնակիցներին կանդրառնանք արդեն հավաքածուները ներկայացնելիս: Point89.am-ը Tbilisi Fashion Week-ը լուսաբանելու է հենց Թբիլիսիից: Համաշխարհային հայտնի մեդիա ներկայացուցիչների՝ VOGUE Italia, British VOGUE, Vogue Russia, ELLE Russia, Harper’s BAZAAR Kazakhstan, British GQ, Vogue Japan կողքին Point89-ը կլինի նորաձևության այս իրադարձության կիզակետում: