LifestyleMovies

«ԽՈՍՏՈՒՄԸ» | ՀԱՅԵՐԵՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՄԱՄԲ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ

24/04/2017
feature2017

Ապրիլի 27-ից հայաստանյան կինովարձույթում կհայտնվի «Խոստումը» (The Promise) օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմը Հայոց Ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով՝ ինչպիսիք են Օսկար Այզեքը, Շարլոտը լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Ֆիլմն իրականություն է դարձել երջանկահիշատակ Քըրք Քրքորյանի  և նրա կողմից ստեղծված «Survival Pictures» ընկերության նախաձեռնությամբ: 

«Խոստումը» հայաստանյան վարձույթում կլինի հայերեն կրկնօրինակմամբ, որի պրոդյուսերական աշխատանքները, ինչպես նաև Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը: Կրկնօրինակման աշխատանքները կատարվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա՝ պրոֆեսիոնալների մի ամբողջ խումբ: 

Ֆիլմի կարևորությունն առավել ընդգծելու համար այսօր՝ ապրիլի 24-ին, «Մոսկվա» կինոթատրոնում «Շարմ Հոլդինգ» ընկերությունը` ՀՀ Արտաքին գործերի նախարարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հետ համատեղ, կազմակերպել էր առանձին փակ ցուցադրություն, որին պատիվ ուներ ներկա գտնվել նաև մեր թիմը: 

Տեսաուղերձով իր խոսքը կինոդիտողին հղեց ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը՝ շեշտելով, որ ֆիլմի պաստառին առկա է ՀՀ դրոշը, ինչը ցույց է տալիս, որ ցեղասպանությունը մեր պատմության մի մասն է, սակայն ապագան անկախ Հայաստանինն է: 

Մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և մինչ ֆիլմի ցուցադրության սկիզբը, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը նշեց, որ այսօր մենք դիտում ենք այս ֆիլմը նկարագրված դեպքերից 102 տարի անց, անկախ Հայաստանում, հայերեն լեզվով, ինչն ամենավառ հաստատումն է մեր վրեժխնդրության: Կարեն Ղազարյանը հավելեց նաև, որ այս կինոնկարի միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնվում է մեր խնդիրը և կարևոր է,  որ դրա մասին աշխարհին պատմում ենք ոչ թե հայերս, այլ հանրահայտ հոլիվուդյան դերասանները: 

Image may contain: 1 person

«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:

Image may contain: one or more people, people walking, people standing and outdoor

Թե ինչ տպավորություններով է հանդիսատեսը հեռանում կինոդահլիճից, կարծում ենք կիմանաք դուք ինքներդ՝ ապրիլի 27-ից հնարավորություն ունենալով անձամբ դիտել «Խոստումը» ֆիլմը: Այն, որ ֆիլմը անտարբեր չի թողնի ձեզ, դա միանշանակ է: Այստեղ կա սեր, կա հավատարմություն, կա քաջություն, կա հային հատուկ անկոտրուն հոգի, որի կողքին թուրքերի վայրագություններն են, անմարդկային արարքները, կորուստներն ու ցավը: 

Image may contain: 1 person, riding a horse, outdoor and natureImage may contain: textImage may contain: 3 people, textImage may contain: 1 person, standing and suitImage may contain: 1 person, standing and indoor

Շատ կարևոր է նպաստել ֆիլմի վարկանիշի բարձրացմանը: Դուք կարող եք անել դա` թողնելով ձեր կարծիքը www.imdb.com և www.rottentomatoes.com կայքերում: Սոցիալական ցանցերում #KeepThePromise, #ThePromiseFilm և #NeverStaySilent հեշթեգերով նպաստե՛ք ֆիլմի տարածմանն ու հրավիրե՛ք ձեր ընկերներին և բարեկամներին միանալու քարոզարշավին: 

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©Point89 | Անի Ճաղարյան, ©ThePromise
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել