Lifestyle

ԻՏԱԼԻԱՅԻ ԲՈՒՅՐԵՐԸ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ, ՈՐԸ ՀԱՄԱԴՐԵՑ ԱՆՑՅԱԼԸ ՆԵՐԿԱՅԻ ՀԵՏ

30/09/2019

Անհիշելի ժամանակներից, աշխարհի տարբեր ծագերում հոտերն ու բուրումներն ունեցել են և ունեն կիրառական տարբեր նշանակություններ՝ բուժական, ծիսական, կոսմետոլոգիական, որոնք օգտագործվել են՝ յուղերի, թուրմերի, օծանելիքների և քսուկների տեսքով:

«Իտալիայի բույրերը. Բուրմունք և ծես-արոմալիտուրգիա» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ նպատակ էր հետապնդում ուշադրության արժանացնել Իտալիայի ժամանակակից օծանագործության ավանդույթներին և որակական տարբերություններին՝ համադրելով այն միջազգային շուկայի հետ, նրանց մրցունակությունն ու գրավչությունն առևտրա-արդյունաբերական ոլորտում, նաև Հայաստանում դարերով պահպանված հազվադեպ ծաղկատեսակներին, դրանց կիրառման եղանակներին, որոնք կարող են հետաքրքրական, օգտակար և կիրառելի լինել եվրոպական և այլ երկրների՝ դեղագործական, կոսմետոլոգիական, օծանագործական ընկերությունների համար, ուշադրություն սևեռել Հայաստանի բուսական աշխարհի բացառիկության և օգտակարության վրա:

Հայաստանցի և Իտալիայից ժամանած ոլորտի ներկայացուցիչները համաժողովին ներկայացրին տեսական ելույթ-զեկույցներով, իտալացի օծանագործների և կոսմետոլոգների հմտություններն ու փորձառությունը:

Համաժողովը բաղկացած էր մի շարք միջոցառումներից, որոնք անցկացվեցին Երևանում, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում, նաև «Նաիրյան» կոսմետոլոգիական ընկերությունում:

Համաժողովի բացման արարողությանը ներկա գտնվեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո դել Մոնակոն և այլ պատվավոր հյուրեր:

Լուսանկարները՝ ©Bravo.am


Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.