BeautyBeauty NewsEditor's Note

ԱՇԽԱՐՀՆ ՕԾԱՆԵԼԻՔԻ ՍՐՎԱԿՈՒՄ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՃԱՄՓՈՐԴԵԼԸ ԴԱՐՁԱՎ ՊԱՐՖՅՈՒՄԵՐԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈԳԵՇՆՉԱՆՔ

26/08/2018
feature2018

Յուրաքանչյուր անգամ, երբ մեր հարթակից անդրադառնում եմ օծանելիքի ստեղծմամբ զբաղվող ապրանքանիշերին կամ նոր բույրերին, մշտապես ցանկություն է առաջանում հիշեցնել, որ օծանելիքն այլևս դադարել է լինել պարզապես եթերային յուղերի, սինթետիկ բաղադրիչների և աբսոլյուտների խառնուրդ: Այժմ մենք առավել շատ հակված ենք ընտրելու գաղափար և բրենդի հիմքում ընկած պատմություն, քան պարզապես բույր:

Պատկերացրեք ճամփորդական որևէ ուղեցույց, որը կարդալով դուք մտովի տեղափոխվում եք այդ վայր կամ վերհիշում այդ վայրին բնորոշ տեսարանները, այնտեղ վերապրած զգացողություններն ու հոտերը: Ես գիտեմ անգամ մարդկանց, ովքեր, լինելով ճամփորդելու մոլի սիրահարներ, ոչ պակաս ոգևորությամբ պահում են ճամփորդական օրագրեր, ուր կիսվում են հենց այդ հիշողություններով: Այդ ճամփորդական օրագրերը յուրաքանչյուրի համար իր ուրույն ձևաչափն ունեն. մեկի համար դա պարզապես նոթեր են, մյուսի համար` լուսանկարներ ու տեսանյութեր, բայց նաև կան այնպիսիք, ովքեր իրենց հիշողություններն ու տպավորությունները բառիս բուն իմաստով «սրվակում» են և վերածում անկրկնելի օծանելիքների շարքին:

Սիրով ցանկանում եմ պատմել ձեզ Կլարա Մոլլոյի (Clara Molloy) մասին, ով լինելով MEMO Paris պարֆյումերային բրենդի համահիմնադիր, բայց չլինելով ոլորտի մասնագետ, ճամփորդություններից ստացած իր ամենավառ հիշողությունները վերածում  է նոր բույրային համադրությունների և ներկայացնում հանրությանը:

Clara-Molloy-point89

Այսպես, MEMO Paris օծանելիքային շարքի մեջ ներառված յուրաքանչյուր բույր ասոցացվում է որևէ երկրի, քաղաքի կամ վայրի հետ: Չզարմանաք, բայց հավաքածուի մեջ հնարավոր է գտնել նաև այնպիսիք, որոնք նվիրված են երևակայան վայրերին: Աշխարհագրական ոգեշնչումը տարածվում է Եվրոպայից, Ասիայից մինչև Ամերիկա և Աֆրիկա: 

The journey is the destination… թերևս կարգախոսը լիարժեք փոխանցում է բրենդի գաղափարախոսությունը: 

Համեմատաբար այս երիտասարդ ապրանքանիշը մասնագիտանում է ընտրովի և լյուքս օծանելիքի արտադրությամբ: Բույրերը չունեն գենդերային տարանջատում: Սա էլ աշխարհընկալման ու մշակույթների միջև սահմանները ջնջելու յուրահատուկ հաղորդագրություն է, քանի որ աշխարհի տարբեր ծայրերում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ունեն բույրային տարբեր նախասիրություններ:

memo paris-point89

Բրենդի հետ իմ ծանոթությունն եղավ Երևանում՝ Hermitage էքսկլյուզիվ օծանելիքների խանութների ցանցում, որը հանդիսանում է MEMO Paris-ի միակ և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Բրենդի յուրաքանչյուր դետալ կապված է ճամփորդության հետ, ինչն առավել քան հատուկ տրամադրություն է փոխանցում: Օծանելիքները ներկայացված են ճամպրուկներ հիշեցնող դարակաշարերի վրա, անգամ դեկոր հանդիսացող վարագույներին նայելուց միանգամից պատկերացնում ես գնացքի կամ ճեպընթացի պատուհաններ: Իսկ օծանելինքերի սրվակները ՝ մի առանձին պատմություն է. յուրաքանչյուրը՝ art աշխատանք՝ վառ, աբստրակտ և ոսկեգույնի պարտադիր կիրառմամբ:  

memo paris-point89memo paris-point89

Բույրերից մի քանիսի մասին կխոսեմ իմ հաջորդ նյութում և առանձին անդրադարձեր կլինեն իմ Instagram էջում, քանի որ ասելիքը քիչ չէ: Ընդհանուր առմամբ, եթե փորձեմ նկարագրել  բույրերի բաղկացուցիչները, պարֆյումերները վերջիններիս ստեղծման համար օգտագործում են դասական բաղադրիչներ՝ պարզապես անսովոր համադրությամբ:

Ճամփորդության բույրերի հավաքածուին Երևանում կարելի է ծանոթանալ Hermitage խանութների ցանցում, որտեղ նաև ներկայացված է ապրանքանիշի նորույթ Tiger’s Nest բույրը: Վերջինիս մասին նույնպես կպատմեմ իմ հաջորդ հոդվածում:

memo paris-tiger's nest-point89

Նյութը՝ ©Point89 | Margarita Yesoyan
Լուսանկարները՝ ©Point89; @Memo Paris
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.