LifestyleMusic

ԹՈՄԱՍ ԱՆԴԵՐՍԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ

28/03/2018
feature2018

Ո՞վ կմտածեր, որ հենց Թոմաս Անդերսի և Modern Talking բենդի համերգը պատճառ կհանդիսանա Երևան տուրիստների այցելության համար: 

Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը լի էր, բայց ամենից հետաքրքրականն ոչ թե հանդիսատեսի առատությունն էր, այլ նրանց ազգային բազմազանությունը: Երևանում Թոմաս Անդերսի համերգը վայեյելու համար հանդիսատեսը ժամանել էր Իրանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Վրաստանից: 

Համերգի առաջին իսկ կատարումից միանգամից նոստալգիկ անցում կատարվեց 80-ականներ, դիսկո տրամադրություն: Համերգի ընթացքում հնչեցին բոլոր հայտնի երգերը, որոնք խմբի հիմնադրման օրվանից ի վեր մշտապես եղել են հիթերի շարքում՝ ինչպես Գերմանիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Եթե չգիտեք՝ ասենք, որ խումբն իր գոյության առաջին տարիներին միայն Գերմանիայում մեկ օրվա ընթացքում վաճառում էր ավելի քան 40.000 ձայներիզ: 

Իհարկե, այժմ Modern Talking խումբը այն կազմով, որով սովոր էինք մենք տեսնել նրանց, այլևս գոյություն չունի: Սակայն հանդիսատեսը հնարավորություն ունի վայելելու խմբի մենակատար Թոմաս Անդերսին և Modern Talking բենդին:  

Երևանում համերգն իրականություն դարձավ ամերիկյան LA Concert Group և հայկական Unity Production ընկերությունների ջանքերով: 

2018-28-03-17-59-572018-28-03-18-28-08 2018-28-03-18-05-04 2018-28-03-18-06-13 2018-28-03-18-07-49 2018-28-03-18-09-20 2018-28-03-18-21-382018-28-03-18-29-52

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

 

Կարդալ նաև

Մեկնաբանել