LifestyleMusic

ԼԵԳԵՆԴԱՐ ԹՈՄԱՍ ԱՆԴԵՐՍԸ ԵՎ MODERN TALKING ԲԵՆԴԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԵՐԵՎԱՆ

13/03/2018
feature2018

Համաշխարհային շրջագայության շրջանականներում, աշխարհահռչակ Modern Talking խմբի առաջատար, վոկալիստ
Թոմաս Անդերսը Modern Talking բենդի հետ միասին կենդանի համերգով հանդես կգա Երևանում։

Խումբը կկատարի 80-ականների անմոռանալի հիթերը՝ ″You’re My Heart, You’re My Soul″, ″Cheri Cheri Lady″, ″Brother Louie″, ″No Face, No Name, No Number″ և այլն: 

modern-talking-yerevan

«Modern Talking-ի երգերը շատ սիրված են Հայաստանում, որը վկայում է հայ հանդիսատեսի մեծ հետաքրքրվածությունը և ոգևորությունը համերգի նկատմամբ։ Մեծ շոու ծրագիր է սպասվում, վառ լուսային էֆֆեկտներով, կենդանի ձայնով և նվագակցությամբ, որը հետաքրքիր կլինի նաև երիտասարդներին։ Մենք նկատել ենք, որ շատ երիտասարդներ տոմսեր են գնում նաև իրենց ծնողների, տատիկ-պապիկների համար՝ մեկնաբանելով, որ
յուրահատուկ նոստալգիա է սպասվում նրանց համար», – նշում է ամերիկյան LA Concert Group և հայկական Unity Production ներկայացուցիչները: 

Երևանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում և այլն։ Այնպես որ բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ներկա գտնվելու լեգենդար երաժիշտների երևանյան համերգին: 

Պետք է նշենք, որ համերգի տոմսերի արժեքը շատ մատչելի է․ սկսվում են 5000 դրամից։ Վերջիններս հնարավոր է ձեռք բերել Արամ Խաչատրյան (Օպերայի) տոմսարկղից, toms.am, tomser.am կայքերից կամ պատվիրել՝ զանգահարելով 094 577 846, 077 560 564։

Կարդալ նաև

Մեկնաբանել