LifestyleMusic

«TRIO MANDILI» ՎՐԱՑԱԿԱՆ ՖՈԼԿ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

19/05/2017
feature2017

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում:

Հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին երեք աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն: Երեկոյի ընթացքում նախատեսված են նաև այլ անակնկալներ:

«Trio Mandili»-ին անհամբերությամբ սպասում է հայաստանյան համերգին: Աղջիկները հայերեն են սովորում ու հասցրել են հայ երկրպագուներին ուղղված տեսանյութ պատրաստել:

Երեք վրացուհիները տարիներ առաջ երազել անգամ չէին կարող այսպիսի հաջողության մասին: Նրանք իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ նկարահանեցին և ներբեռնեցին այն համացանց: Արդյունքում աղջիկների անկեղծ ու խարիզմատիկ տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ գրանցեց՝ նրանց բերելով համաշխարհային ճանաչում:

«Apareka» տեսահոլովակն արդեն հավաքել է 20 միլիոնից ավելի դիտում, իսկ խմբի երկրպագուների բանակը շարունակում է աճել: Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Այս ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված. մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված` խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլև Ռուսասատնում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ու նույնիսկ Ավստրալիայում:

Տեղեկացնենք, որ խմբի երևանյան համերգի կազմակերպիչներն են Prime Production և Azd Production ընկերությունները: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես տոմսարկղերից, այնպես էլ տոմսերի վաճառքով զբաղվող օնլայն հարթակներից:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.