ARTLifestyle

ԵՐԲ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀՆՉԵՐԱՆԳ

18/06/2018
feature2018

Հովհաննես Թումանյանի հայտնի «Տերն ու Ծառան» հեքիաթի հիման վրա ստեղված բեմադրություն-մյուզիքլն օրեր առաջ ներկայացվեց մանուկ հանդիսատեսի դատին Երևանի Կամերային երաժշտական պետական թատրոնի բեմում:

Ներկայացման բեմադրիչ ռեժիսորը դերասան, ՀՀ վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն է, ով դասական դարձած ստեղծագործության մեջ ներառել էր ժամանակակից էլեմենտներ՝ հերոսների կերպարների, գործունեության, հագուկապի և երաժշտության տեսքով՝ այս կերպ անդրադառնալով մեծ գրողի 150-ամյա հոբելյարին:

tern-u-tsaran-point89tern-u-tsaran-point89tern-u-tsaran-point89

Ճիշտ է՝ ներկայացումը նախատեսված է մանուկ հանդիսատեսի համար, բայց վստահեցնում ենք, որ մեծահասականերին ոչ պակաս հետաքրքիր կլինի՝ հաշվի առնելով թե՛ սյուժետային ակտուալությունը և թե՛ մատուցման ձեռագիրը:

Ներկայացման պրեմիերայից առաջ զրուցեցինք նաև Վիգեն Ստեփանյանի հետ, ով անդրադարձավ, թե ինչ սիրով են արվել բեմադրությունն իրականություն դարձնելու աշխատանքները: Հավելենք, որ ներկայացման գաղափարը հավանության էր արժանացել դեռ նախորդ տարի, Արմեն Ամիրյանի կողմից, և այս տարի իրականացվել ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել