Lifestyle

ԻՆՉՊԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ը

28/10/2016
october-29

Ինստրումենտալ երաժշտության սիրահարներին խորհուրդ ենք տալիս ներկա գտնվել «ՄԱՅԿ ՄՈՍԵՍՅԱՆ ԵՎ ԿՈՆ ԱԼՄԱ ԲԵՆԴ: ԼԱՏԻՆՈ ՋԱԶԻ ԳՈՒՅՆԵՐԸ» համերգին, որը ներկայացվում է «Երաժշտության կասկադ» շարքի շրջանակներում: 

Համերգին ելույթ կունենան՝  Ավստրիայի-ց ժամանած Մայկ Մոսեսյանը (վոկալ), Երվանդ Մարգարյան (շեփոր), Նառա Առաքելյան (դաշնամուր), Արման Մնացականյան (թմբուկներ), Հովհաննես Նալբանդյան (բաս կիթառ), Էդո Հարությունյան (հարվածային գործիքներ):

Համերգի տոմսի գինը՝ 5000 ՀՀ դրամ է: Սկիզբը՝ 20:00: Տոմսերի ամրագրման և մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 10 567262:

Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Պարզապես պետք է նշել դա տոմս գնելիս և տվյալ սեղանը կամրագրվի հատուկ Ձեզ համար: Տոմսերի ամրագրման և մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 10 567262:

Սիրուշոյի երկրպագուների համար հոկտեմբերի 29-ը լինելու է իրական տոն: Ժամը 18:00-ին, Երևան Մոլում կկայանա Sirusho-ի նոր` «ԱՐՄԱՏ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Այս հանդիպման ընթացքում առաջին անգամ կհնչեն երգեր նոր «ԱՐՄԱՏ» ձայնասկավառակից: Շնորհանդեսի ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել Սիրուշոյի մակագրությամբ նոր ձայնասկավառակը: Մուտքը բոլորի համար ազատ է: 

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել