FEMMEStyle

ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ | MOMENTO MORI ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ ՛17 HAUTE COUTURE ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

20/10/2016

Վահան Խաչատրյանի կողմից ներկայացված գարուն-ամառ ՛17 հավաքածուն կրում է ″Momento Morì″ խորագիրը, թարգմանաբար՝ «Հիշիր, որ մահանալու ես»:

Այս գաղափարից ոգեշնչված դիզայները պոդիումի վրա ներկայացրեց haute couture զգեստներ, որոնց վրա ակնեղենով և մարգարիտներով արված նախշերը ներկայացնում էին մարդու մարմնի կղմաղքի ուրվագծեր: Բոլոր մոդելները կրում էին գանգի ծնոտային հատվածը հիշեցնող դիմակներ, որոնք ամբողջությամբ զարդարված էին քարերով ու մարգարիտներով: Հավաքածուի ստեղծման համար հիմնականում կիրառվել էին մետաքսյա կտորներ, թավիշ: Շքեղ զգեստների կողքին դիզայները ներկայացրել էր նաև կիմանո ոճի կոստյումներ և ծաղկային օրնամենտ ունեցող մոդելներ: Մոդելների սիլուետների տեսանկյունից աչքի էին ընկում լայն, արտահայտված ուսային հատվածները, որոնք աշուն-ձմեռ ՛16/17 սեզոնի ակտուալ թրենդերի շարքում են:

Ընդհանուր առմամբ հավաքածուն իր ոճայնությամբ մոտ է Իտալիայի տրամադրությանը, սև գիպյուրե գլխաշորերի կիրառումը մտովի տեղափոխում են դեպի Սիցիլիա, սակայն արաբական կուֆիա տեսակի գլխաշորի և համապատասխան օղակի առկայությունը, ինչպես նաև հետևի հատվածում բաց ոտնամանները հավաքածուն որոշ չափով շեղում են դեպի արևելք:

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Հասմիկ Դադասյան

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.