Lifestyle

ՎԱՐԴԱՆՈՒՇ ՏԱՏԻԿԻ ՈՒ ՆՐԱ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20/02/2017
vartanush-grandma

«Վարդանուշ Տատիկ»-ի պատմությունը սկսվեց մի քանի տարի առաջ, ավելի ճիշտ 2015-ին, երբ իր գործունեությունը սկսեց «Vartanush Grandma» զբոսաշրջային օպերատորը: Դուք շատ ճիշտ հասկացաք, որ Վարդանուշը սովորական տատիկներից չէ: Կազմակերպելով յուրահատուկ ֆորմատների տուրիստական ծրագրեր ու միջոցառումներ թե’ Հայաստանում և թե’ Մոսկվայում` «Վարդանուշ Տատիկը» իր վրա վերցրեց ծանր, բայց շատ կարևոր առաքելություն՝ նպաստել զբոսաշրջության շրջանակում Հայաստանի գրավիչ կերպարի զարգացմանը, որպես մի երկիր, որը յուրատուկ է, վառ, դինամիկ և հարուստ տաղանդավոր ու հաջողակ մարդկանցով:

Եվ այսպես արդեն մեկ տարուց ավելի է ինչ «Վարդանուշ Տատիկ»-ն իր ողջ ուժն ու ավյունը ներդնում է ազգային թեմատիկայով միջոցառումների կազմակերպման ու գերազանց իրականացման գործում Մոսկվայում  ու միաժամանակ չի մոռանում իրեն այդքան հարազատ Հայաստանում բնակվող թոռնիկների մասին: Այ հենց նրանց համար է «Վարդանուշ Տատիկ»-ն իր լավագույն միջոցառումներից մեկը պարբերաբար կազմակերպում նաև Երևանում:

Խոսքն ինտելեկտուալ նախագծի՝ IQ Brunch ձևաչափի մեջ մշակված խաղ-հանդիպուման մասին է: Ինտելեկտուալ այս հանդիպումներն արդեն բարի ավանդույթ է դարձել անցկացնել Երևանի լավագույն վայրերում, խելացի ու բազմակողմանի զարգացած լսարանի մասնակցությամբ: Միջոցառումներն որպես կանոն անցնում են երկու մասով, որոնց ընթացքում «Վարդանուշ Տատիկ»-ը մի փոքր պատմում է իր մասին, իրեն աջակցող գործընկերների, այնուհետև հյուրասիրում համեղ ուտեստներ և անպայման գինի, որից հետո սկսվում է խաղը: Ի դեպ, «Վարդանուշ Տատիկ»-ը, քաջ գիտակցելով առողջ մրցակցության գոյության մասին, չի անտեսում նաև հաղթողներին հետաքրքիր նվերներով շահագրգռելու փաստը:  

Image may contain: 7 people, people sitting, table and indoorImage may contain: 4 people, people sittingImage may contain: one or more people, people sitting, table and indoor

Ու  պատկերացրեք, որ փետրվարի 26-ին Երևանում տեղի կունենա թվով արդեն 5-րդ IQ Brunch-ը: Հանդիպման վայրն այս անգամ Opera Suit հյուրանոցի ″Sinatra″ ռեստորանն է: Իսկ ինտելեկտուալ խաղի թեման՝ առողջ ապրելակերպը: Փետրվարի 26-ին, ժամը 16:30 մենք էլ ենք հյուրընկալվելու «Վարդանուշ Տատիկը»-ի կողմից: Ուրախ կլինենք ձեզ էլ տեսնել այնտեղ: 

Image may contain: 1 person, sunglasses and text

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©VartanushGrandma & Co
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.