FASHIONFashion Business

VETEMENTS-Ը ՑՈՒՑԱՓԵՂԿԸ ՁԵՎԱՎՈՐԵԼ Է ՀԻՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ

29/07/2017
Vetements window

Միգուցե սա վերածվի նոր թրենդի, այնուամենայնիվ մենք այժմ կարձանագրենք փաստը: Vetements ապրանքանիշը Նյու Յորքի Saks Fifth Avenue-ում գտնվող խանութի ցուցափեղկը ձևավորել է հին ու օգտագործված հագուստից կազմված կույտով: 

Հին հագուստը տրամադրվել է հենց Saks-ի աշխատակիցների կողմից; Ցուցափեղկում վերջիններիս կիրառությունից հետո հագուստները տրամադրվելու են RewearAble կազմակերպությանը, որը զբաղվում է օգտագործված իրերի վերամշակմամբ և աշխատավայրեր է տրամադրում սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար: Ցուցափեղկի գաղափարի համաձայն օրեցօր հագուստի կույտը պետք է մեծանա՝ ներկայացնելով վերջինիս կիրառման մշակույթը: 

Ցուցափեղկը նման ձևավորմամբ ներկայացված է լինելու մինչև օգոստոսի 10-ը: 

Image result for vetements window Saks Fifth Avenue

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.