LifestyleMusic

ԱՎՍՏՐԻԱՑԻ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՎԻԿՏՈՐ ՄԻԼՈՍԵՐԴՈՎԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

22/09/2017
feature2017

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի համերգը: Որպես մենակատար հանդես կգա թավջութակահար Վիկտոր Միլոսերդովը  Ավստրիայից:

Վիկտոր Միլոսերդով ծնվել է Լենինգրադում՝  նկարչի ընտանիքում:  Ավարտել Լենինգրադի կոնսերվատորիան՝  ուսանելով պրոֆեսոր Ֆիշմանի մոտ: Այնուհետ ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում:  Վիկտորն աշխատել է Մոսկոնցերտի ֆիլհարմոնիկ բաժնում և համերգներով հանդես է եկել նախկին Խորհրդային Միության շատ քաղաքներում:  1988-ին տեղափոխվել է  Ավստրիա, որտեղ մինչ օրս շարունակում է իր համերգային գործունեությունը: 2009 թ. հուլիսին Վիկտոր Միլոսերդովը Ավստրիայի երաժշտական կյանքում ակտիվ մասնակցության համար ստացել է պրոֆեսորի պատվավոր կոչում: Վիկտոր Միլոսերդովը նվագում է հայտնի ֆրանսիացի վարպետ Ժան Բատիստ Վիլիոմի թավջութակով:

Համերգի ծրագրում ընդգրկված են Ցիմբալիստի «Ֆանտազիա», «Ռիմսկի-Կորսակովի Ոսկե Աքաղաղ» օպերայի թեմաներով, Ստրավինսկու «Իտալական սյուիտ թավջութակի և լարայինների համար», Բրուխի «Коль Нидрей» և Բրամսի «Հունգարական պարեր» ստեղծագործությունները:

21246199_1950223965265175_5444161546280498321_o

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.