BeautyBeauty News

ՎԻԿՏՈՐԻԱ ԲԵՔՀԱՄԸ ԿՍՏԵՂԾԻ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔ

20/03/2018
feature2018

Հավաքածուի մեջ կներառվեն ինչպես դեկորատիվ, այնպես էլ մաշկի խնամքի միջոցներ և օծանելիքներ: 

Փաստը մնում է փաստ, որ Վիկտորիա Բեքհամի յուրաքանչյուր նոր նախաձեռնություն պսակվում է հաջողությամբ: Նրա հագուստի շարքն այժմ ամենաճանաչվածներից մեկն է աշխարհում: Հիմա հերթը beauty ոլորտի գրավմանն է: 

Beauty միջոցների ստեղծման մասին Վիկտորիան ասել է իր Facebook-յան էջով live հեռարձակման ժամանակ: Նրա թիմն արդեն աշխատում է միջոցների բաղադրությունների հստակեցման, գունային երանգների ընտրության վրա: Բոլոր միջոցները համապատասխանելու են նորագույն չափանիշներին: 

Beauty ոլորտում իր առաջին փորձը Վիկտորիան ունեցավ 2006 թվականին, երբ հանրությանը ներկայացրեց իր առաջին օծանելիքը: Բույրը կրում էր ″Intimately Beckham″ անվանումը: Այն ստեղծվել էր նրա ամուսնու՝ Դեյվիդ Բեքհամի հետ համատեղ: Իսկ 2017 թվականին համաշխարհային Estee Lauder ընկերության հետ ներկայացրեցին համատեղ beauty հավաքածու:  

beckham-intimately-yours

Կարդալ նաև

Մեկնաբանել