FASHIONFashion News

VICTORIA’S SECRET ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՇՈՈՒ-ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

01/08/2019

Վերջին տարիները Victoria’s Secret ապրանքանիշի համար այդքան էլ լավը չէին: Նախորդ տարի շոու-ցուցադրությունը դիտել են ընդամենը 3,2 միլիոն օգտատեր, իսկ վերջին քառամսյակում վաճառքներն ընկել են 7%-ով:

Իսկ օրեր առաջ հայտնի դարձավ, որ այս տարի մենք ականատեսը չենք լինի ապրանքանիշի նորաձևության ավանդական ցուցադրությանը. Այս մասին տեղեկացրել է ապրանքանիշի մոդելներից Շանինա Շեյքը The Daily Telegraph-ին տրված հարցազրույցում: Նա նաև ասել է, որ ապրանքանիշն այժմ աշխատում է բրենդիգի և ցուցադրության նոր կոնցեպտ մշակելու վրա:

Շոուի պաշտոնական կազմակերպիչները դեռ որևէ մեկնաբանություններ չեն անում, սակայն որոշ ժամանակ առաջ խոսվում էր շոուի ուղիղ հեռարձակումը դադարեցնելու մասին:

Ապրանքանիշիվարկանիշի անկման հիմնական պատճառը ընկերության մարքեթինգ տնօրեն Էդա Ռազեկի հայտարարությունն էր: Նա ասել էր, որ չի ողջունում Victoria’s Secret ցուցադրություններին տրանսսեքսուալ և plus-size մոդելների մասնակցությունը, ինչը հանգեցրել էր կանանց շրջանականերում մասսայական բողոքների ալիքի:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.