LifestyleMusic

ՎԻԵՆՆԱՅԻ ՏՂԱՆԵՐԻ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

28/09/2018
feature2018

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 4-ին Երևանում ելույթ կունենա հռչակավոր Վիեննայի տղաների երգչախումբը:

Երգչախումբը ստեղծվել է 1498թ. Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով: Դրանով իսկ կանոնակարգվեց դեռևս 1296թ.-ից Կայսերական եկեղեցում երգող տղաների ավանդույթը: Երգչախմբի կազմում են եղել, ու նաև աշխատել այնպիսի հանճարներ ինչպիսիք են Մոցարտը, Սալիերին, Գլյուկը, Բրուքները, Հայդն եղբայրները, Շուբերտը, Բեթհովենը և Բախը: Մինչ 1918թ.-ը երգչախումբը երգել է միայն Կայսերական պալատի համար, միայն 1920թ.-ից էր, որ այն վերածվեց առանձին կազմակերպության և սկսեց հանդես գալ լայն հասարակության համար և շրջագայել աշխարհով մեկ:

vienna boys-point89

Երգչախմբի ձայնագրությունները ներկայացնում է բացառապես Dolce Grammophon ընկերությունը: Վիեննայի տղաների մասին նկարահանվել են շուրջ 50 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում նաև` Walt Disney ընկերության կողմից: Երգչախումբը հաճախակիորեն իր ներկայությամբ և անզուգական կատարումով զարդարում է հռչակավոր ամանօրյա համերգը, որը հեռարձակվում է աշխարհով մեկ Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկե դահլիճից:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.