FASHIONFashion News

VIKTOR & ROLF ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

11/07/2017
feature2017

Parsons-ի շրջանավարտ Թերենս Չժոուն մեղադրել է Viktor & Rolf ապրանքանիշին գրագրողության մեջ: 

Չինացի դիզայների խոսքերով ապրանքանիշը գողացել է նրա մտահղացումը՝ ներկայացնելով տիկնիկային մեծ գլուխներ couture հավաքածուի ցուցադրության ժամանակ: 

Չժոուն նաև պատմել է, որ գարնանը պրակտիկա անցնելու նպատակով դիմել էր Viktor & Rolf ապրանքանիշին՝ ուղարկելով իր պորտֆոլիոն, որում ներառված էր ″Plastic Surgery″ նախագիծը, որտեղ մոդելները տիկնիկների դիմակներով ցուցադրում էին հավաքածուն: Պրակտիկա անցնելու դիմումը ընկերության կողմից մերժվել էր՝ Չժոուի մոտ աշխատանքային վիզայի բացակայության պատճառով:  

Image result for viktor & rolf doll headsImage result for viktor & rolf doll heads

Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ այս կարծիքը հերքվում է՝ ապրանքանիշի կողմից նշվելով, որ բոլոր սեզոնների համար ներկայացված դիզայներական մտքերը մշակված են ապրանքանիշի կրեատիվ թիմի կողմից: 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.