BUSINESSNews

ԱՄՐԱԳՐԻՐ ԿԱՑԱՐԱՆ MASTERCARD ՔԱՐՏՈՎ ԵՎ ՍՏԱՑԻՐ CASHBACK | ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ

14/02/2020

ՎՏԲ-Հայաստանը և Mastercard միջազգային վճարային համակարգն իրենց հաճախորդներին առաջարկում են ճանապարհորդել շահավետ պայմաններով և ուղևորությունների ընթացքում խնայել կացության ծախսերը։

ՎՏԲ-Հայաստան Mastercard քարտի բոլոր քարտապանները հնարավորություն ունեն ամրագրել կացարան Booking.com կայքի հատուկ էջից և ստանալ 4-10% cashback: Գումարի փոխհատուցման տարբերակով հաճախորդները ամրագրում կարող են անել միայն Booking.com կայքի հատուկ էջում, իսկ cashback-ը՝ ստանալ մեկնելուց հետո 65 օրվա ընթացքում:

Առաջարկը գործելու է մինչև 2020թ․-ի մարտի 31-ը:

Բացի հայտ՝ ճամփորդելու սիրահարներին որպես հիշեցում․ Mastercard Gold քարտերով կարելի է գումար կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով։ Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ գործարքներ ավելի քան 32 միլիոն վաճառքի և սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան բանկոմատների ընդհանուր թիվը 184-ն է, որոնցից 27-ը, հիմնական գործառույթներից բացի, ապահովված են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.