LifestyleMovies

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱԲԱԹԸ

17/05/2018
sharm-holding-point89

Սա հետաքրքիր նախաձեռնություն է, որը թույլ է տալիս, ոչ միայն մեծ էկրանին ժամանակակից ռուսական ֆիլմարտադրության աշխատանքները, այլև ծանոթանալ ֆիլմերի ստեղծման վրա աշխատած ռեժիսորների, պրոդյուսերների և դերակատարների հետ: 

Ռուսական ֆիլմերի շաբաթը Հայաստանում իրականացվում են Sharm Holding-ի,  աջակցությամբ: Հյուրերի շարքում են Անտոն Մալիշևը (Կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն), Վալերի Տադարովսկին (ռեժիսոր, պրոդյուսեր), Պյոտոր Անուրովը (պրոդյուսեր) և այլք:  

Միջոցառման պաշտոնական բացումից ժամեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկաները անդրադարձան ցուցադրվող ֆիլմերին, Հայաստանին՝ որպես նկարահանման յուրահատուկ վայր, ուր կարելի է գտնել գրեթե ամենինչ, հայ հանդիսատեսին և ջերմ հյուրընկալությանը: 

sharm-holding-point89sharm-holding-point89

Մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի և Գյումրիի տարբեր հարթակներով կկազմակերպվեն ֆիլմերի ցուցադրությունները: Ծրագրում  ընդգրկվել են վերջին տարիների ընթացքում ռուսական վարձույթում լավագույնը ճանաչված ֆիլմերը, որոնք անդրադառնում են Ռուսաստանի պատմությանը, մշակույթն ու ժամանակակից կյանքը: Ցուցադրությունների ժամանակացույցը և ցուցադրության վայրերը կներկայացնեք ստորև, մուտքն ազատ է: 

Ծրագիրն ընդհանուր առմամբ ներառել է 12 լիամետրաժ ֆիլմ, որոնք են՝

  • «Դեպի վեր» («Движение вверх») (2017, ռեժիսոր՝ Ա. Մեգերդիչև)
  • «Բոլշոյ» («Большой») (2017, ռեժիսոր՝ Վ. Տոդորովսկի)
  • «Աննա Կարենինա, Վրոնսկու պատմությունը» («Анна Каренина. История Вронского») (2017, ռեժիսոր՝ Կ. Շահնազարով)
  • «Սելֆի» («Селфи») (2018, ռեժիսոր՝ Ն. Խոմերիկի)
  • «Սառույց» («Лед») (2018, ռեժիսոր՝ Օ. Տրոֆիմ)
  • «Նախագահի արձակուրդը» («Каникулы президента») (2018, ռեժիսոր՝ Ի. Շերստոբիտով)
  • «Ցրտահարված ծածանը» («Карп отмороженный») (2017, ռեժիսոր՝ Վ. Կոտտ)
  • «Առիթմիա» («Аритмия») (2017, ռեժիսոր՝ Բ. Խլեբնիկով)
  • «Վերջին դյուցազնը» («Последний богатырь») (2017, ռեժիսոր՝ Դ. Դյաչենկո)
  • «Սահմանագիծ» («Черта») (2017, ռեժիսոր՝ Դ. Տյուրին)
  • «Սոլժենիցին. դար» («Солженицын. Век») (2017, ռեժիսոր՝ Իրինա Բեսարաբովա)
  • «Ռուսական Ավստրալիա» («Русская Австралия») (2016, ռեժիսոր՝ Մարիա Եդեմսկայա)

Ներկայացնում ենք ֆիլմերի ցուցադրությունների ժամանակացույցը և ցուցադրության վայրերը՝ 

sharm-holding-point89

 

Կարդալ նաև

Մեկնաբանել