FEMMEStyle

Ի՞ՆՉ ԿՐԵԼ, ԵՐԲ ՍՏԻՊՎԱԾ ԵՍ ԱՇԽԱՏԵԼ ՏՆԻՑ

20/03/2020

Մենք անձամբ գիտենք շատ մարդկանց, ովքեր ուղղակի երազում էին հեռահար աշխատող /freelancer/ լինելու մասին․ օրվա ընթացքում առնվազն երկու անգամ խցանումների մեջ չես մնում, կարիք չկա տանից դուրս գալ, երբ եղանակն այդքան էլ հաճելի չէ, աշխատանքային գրաֆիկն ազատ է, իսկ տան կոմֆորտ միջավայրի մասին էլ չենք խոսում։ Սակայն ամենինչ այլ է, երբ հեռահար աշխատանքի ես անցնում զուտ կարանտինի պատճառով։

Ու հենց այս իրավիճակում պարզ է դառնում, որ մեզանից շատերը ինքնակազմակերպվելու խնդիր ունի, որ չենք կարողանում արդյունավետ բաշխել մեր ժամանակը՝ հասցնելու համար և՛ աշխատել, և՛ հանգստանալ, և՛ զբաղվել որևէ այլ հետաքրքիր հոբբիով։ Եվ այդ ամենը սկսվում է նրանից, որ մեր առաջ այժմ առավոտյան աշխատավայր վազելու խնդիր դրված չէ։

Որպեսզի աշխատանքային առօրյաներն անգամ տնից առավել հաճելի ու արդյունավետ լինեն, խորհուրդ ենք տալիս առավոտյան անշտապ ու համեղ նախաճաշելուց հետո բացել զգեստապահարանը և ընտրել այս 4 look-երից որևէ մեկը։ Այսպես միանշանակ տանը մնալը շատ ավելի դուրեկան կլինի։

Look 1։ Մետաքսյա պիժամա

Սա այն գիշերազգեստը չէ, որի վրա արջուկներ կան և որով սովորաբար քնում ենք։ Խոսքը այն պիժամա ոճի բլուզի և տաբատի մասին է, որով հանգիստ կարող ես պատասխանել վիդեո զանգին, ձայնագրել հետաքրքիր վեբինար, զգալ քեզ հարմարավետ ինչպես գիշերազգեստով և միաժամանակ կանացի։

Petoor

Look 2։ Գունագեղ կարդիգան

Տանը գտնվելիս մենք մշտապես ձգտում ենք ընտրել այնպիսի հագուստ, որը կլինի մաքսիմալ հարմարավետ ու չի սահմանափակի մեր շարժումները։ Բայց ախր պետք չէ մոռանալ ինքնակազմակերպման մասին։ Ընտրե՞լ եք ջինսի տաբատ ու սովորական, պարզ շապիկ։ Այդ կերպարին առաջարկում ենք ավելացնել գունագեղ կարդիգանը և աշխատանքային casual կերպարը պատրաստ է։

Loom Weaving

Look 3։ Տղամարդու վերնաշապիկ

Հեռահար աշխատելու պարագայում պարտադիր չէ կրել կոշիկներ և տաբատով կոստյում, բայց փոխարենը կարելի է հագնել ազատ ձևացքի լակոնիկ սպիտակ վերնաշապիկ։ Եթե ամուսնացած եք, ապա հիանալի առիթ է զգեստապահարանի այդ ատրիբուտը նրանից ժամանակավոր գողանալու համար։ Հագուստի այս էլեմենտը միանգամից 2 դրական կողմ ունի․ առաջինը՝ օրվա ընթացքում կտրամադրի աշխատանքին, իսկ երեկոյան՝ կդառնա գայթակղման հիանալի միջոց, որը ձեր տղամարդը սիրով կցանկանա հանել։

Z.G.E.S.T

Look 4։ Ազատ զգեստ

Շատ ավելի հեշտ կլինի պլանավորել օրը, երբ արդեն թեթև դիմահարդարված ես, մազերդ՝ կոկիկ հավաքված, իսկ հագիդ տաք կամ պաստելային երանգի հարմար զգեստ է։ Ընտրե՛ք այնպիսի զգեստ, որի հետ կկարողանաք համադրել, օրինակ, գործած գուլպաներ՝ ռետրո ոճի կոմֆորտ ստեղծելու համար։

Naghash Couture

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.