Չնայած, որ մենք դեռ շարունակում ենք մեր առօրյայում առավել մեծ նախապատվությունը տալ ավելի մուգ երանգի հագուստին, բայց այս սեզոն սպիտակ կոմբինիզոնը թրենդ է: Մի մոռացեք դրա մասին:
Այս հարմարավետ և միաժամանակ ոճային հագուստի տեսակը ներկայացվել էր trendsetter ապրանքանիշերի ցուցադրությունների ժամանակ՝ Stella McCartney, Emporio Armani, Delpozo, Giambattista Valli, Jil Sander, Isabel Marant: Կոմբինիզոնները երկար և կարճ թևքերով էին, կիսասպորտային, ուղիղ և լայն, ընտրությունն, իրոք, բազմազան է:
Ո՞ՒՐ ԿՐԵԼ
Սպիտակ կոմբինիզոնները կարող եք կրել գրասենյակում, քաղաքային զբոսանքների ժամանակ՝ համադրելով շապիկի կամ վերնաշապիկի հետ: Հագուստը կարող եք համադրել ինչպես սպորտային կոշիկներով, մյուլերով, այնպես էլ ամառային բարձրակրունկներով՝ բարակ կրունկի վրա:
Isabel Marant SS19 Balmain SS19 Chanel SS19 Sonia Ryikel SS19 Emporio Armani SS19 Stella McCartney SS19 Giambattista Valli SS19 Philosophy di Lorenzo Serafini SS19 Ashish SS19