BeautyKnow-How

ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ

09/12/2016
hair care

Մեր մազերի համար ամռան ու ձմռան ամիսներն առավել քան վտանգավոր են: Ամռան ամիսներին մեր մազերը վնասվում են արևի ուղիղ ճառագայթներից, իսկ ձմռանն օդի ցածր խոնավության և ջերմաստիճանային տատանումներից: Վնասման գործընթացին էլ հավելյալ նպաստում են նաև տաք գլխարկների երկարատև կրումը, ինչը հանգեցնում է չոր գլխամաշկի առաջացմանը: Մազերը կորցնում են իրենց էլաստիկությունը, դառնում են չենթարկվող և անփայլ:

Չոր գլխամաշկը, ինչպես գիտեք, կարող է նաև պատճառ հանդիսանալ թեփի առաջացման: Բանն այն է, որ ձմռան ամիսներին մեր գլխամաշկը սկսում է քիչ քանակությամբ ճարպ արտադրել, ինչն էլ իր հերթին վնասում է մեր մազերին:

Մազերի բնական կառուցվածքը և փայլը, ինչպես նաև գլխամաշկին անհրաժեշտ խոնավությունը հնարավոր է վերականգնել սնուցող նյութերի ու շիճուկների միջոցով, որոնց հիմքում բնական նյութեր են և յուղեր: 

Խնդրում ենք առանձնակի ուշադրություն դարձնել հենց ″բնական նյութեր և յուղեր″ բառակապակացությանը, քանի որ քիմիական միացությունները վնասված մազերի դեպքում էլ ավելի կվատթարացնեն իրավիճակը և կհանգեցնեն առատ մազաթափության:

Մեր սեփական փորձից ելնելով խորհուրդ ենք տալիս մազերի վերականգնման թերապիան սկսել սնուցող շիճուկով, որը ներկայացնում է Nairian ընկերությունը:

Nairian hair care

 

Այս շիճուկը պարունակում է ունաբի, մասուրի, չիչխանի և նռան կորիզների յուղ: Այն բուժում է չոր և վնասված մազերը, հանգստացնում է գլխամաշկը և պայքարում թեփի դեմ: Այս փոքրիկ սրվակի պարունակությունը կնպաստի նաև մազապարկերի ամրացմանը:

 

 

 


Իսկ մազերի ամենօրյա խնամքը կարելի է պահպանել Nairian ընկերության կողմից ներկայացվող մազերի շամպունի և բալզամի կիրառմամբ:


Nairian

Նաիրիան բալզամը կեզրափակի մազերի ամենօրյա խնամքի համար անհրաժեշտ beauty միջոցների շարքը: Բալզամը պարունակում է 12 զորեղ բույսերի բուժիչ մզվածքներ, որոնց թվում է նաև վաղենակն ու եղինջը: Այն պարունակում է խաղողի կորիզի յուղ, որը ներթափանցում է մազերի պարկիկներ եւ մազածայրեր՝ հիմքից խոնավացնելով եւ ամրացնելով մազերի մանրաթելերը:

 

 


Հիշեցնենք, որ մեր կողմից ներկայացված երեք միջոցները հնարավոր է ձեռք բերել Աբովյան 26 հասցեով տեղակայված խանութ-սրահից կամ օնլայն տարբերակով՝ www.nairian.am կայքից:

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Nairian

* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել