BooksLifestyle

Ի՞ՆՉ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՐԵՎԱՆԸ | ՇԱԲԱԹՎԱ ԲԵՍԹՍԵԼԼԵՐ ԳՐՔԵՐԸ

19/10/2016
copy-of-vahagn-dilbaryan1

Ներխուժում ենք մեր համաքաղաքացիների գրապահարանները և պարզում, թե որ գրքերն են այս շաբաթ գրավել նրանց հետաքրքրությունը: Ինչպես միշտ մեզ այդ հարցում օգնում է «Բուկինիստ» գրախանութների ցանցը: Եվ, այսպես, անցնենք շաբաթվա բեսթսելլեր գրքերին:

ՔԵԹԻ ՌԱՅԽ | «SEIZURE»

Image may contain: fire, sky and text

Այս հեղինակի գրքերը մշտապես ոգեշնչում են Fox TV ընկերությանը ստեղծել լավագույն սերիալները, որոնց հիմքում նրա կողմից գրված պատմություններն են: Միստիկայով լի աշխատանք, թաքնված գանձերը գտնելու արկածային և վտանգավոր ճանապարհ և առաջնային նպատակ՝ փրկել  համալսարանը փրկելու համար:


PINK FLOYD | «ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՎԱԾ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ»

Image may contain: 4 people, text

Սա հետաքրքիր աշխատանք է հայտնի Pink Floyd խմբի երկրպագուների համար, որոնք, ինչպես պարզվում է, Հայաստանում այդքան էլ քիչ չեն: Գրքի հեղինակը Գարեթ Թոմասն է: Գիրքն իրենից ներկայացնում է դասական, հազվագյուտ և մինչ այդ երբևէ չհրապարակված լուսանկարների հավաքածու, որոնք հիացմունք կառաջացնեն  Pink Floyd -ով հետաքրքրված յուրաքանչյուր մարդու մոտ: Բոլոր լուսանկարները հեղինակին հաջողվել է գտնել The Daily Mail հրատարակչության ահռելի արխիվից, որոնք այնուհետև թվայնացվել են գրքում տպագրելու համար:


ՍԹԵՅՍ ԿՐԱՄԵՐ | «ԻՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ 50 ՕՐ ԱՌԱՋ»

Image may contain: 1 person, text

Երիտասարդ հեղինակ Սթեյս Կրամերի այս աշխատանքը պատմում է դեռահաս Գլորիա Մակֆինի մասին: Նա 16 տարեկան է, ապրում է Ամերիկայի Ֆլորիդա նահանգում, իր տեսակով լուռ ու փխրուն աղջիկ է: Անպատասխան սիրո, ծնողների ամուսնալուծության, դավաճանության պատճառով նա որոշում է կայացնում 50 օր հետո ինքնասպանություն գործել: Արդյունքում, նա ունի այդ 50 օրը պատճառներ գտնելու կյանքին վերջ տալու կամ ապրելը շարունակելու համար:


ՎԱՀԱԳՆ ԴԻԼԲԱՐՅԱՆ | «100 ԲԻԶՆԵՍ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ»

Image may contain: 3 people, text

Կարծես թե աշունն ոգեշնչել է մեր հայրենակիցներից շատերին գտնել սեփական բիզնեսում հաջողությունների հասնելու գաղտնիքները: Հեղինակը՝ Վահագն Դիլբարյանը 2 տարի աշխատել է այս ծավալուն գիրքն ընթերցողներին ներկայացնելու համար: Այն բաղկացած է 100 թեմայից, որոնք բաշխված են 3 հիմնական ենթաբաժիների միջև՝ Մոտիվացիա, Մարքեթինգ և մարքեթինգային գործիքները, Հայտնի գործարարներ և ընկերություններ:


Նյութը՝ ©Point89

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել