BooksLifestyle

Ի՞ՆՉ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՐԵՎԱՆԸ | ՇԱԲԱԹՎԱ ԲԵՍԹՍԵԼԼԵՐ ԳՐՔԵՐԸ

05/10/2016
hpnm

Point89-ը շարունակում է ուսումնասիրել հայ գրքասերների նախապատվությունները և ներկայացնել անցնող շաբաթվա բեսթսելլեր գրքերը:

ՊԱՍԿԱԼ ՄԵՐՍՅԵ | «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ ԴԵՊԻ ԼԻՍԱԲՈՆ»

https://images-na.ssl-images-amazon.com/images/I/411opcD89XL._SX310_BO1,204,203,200_.jpg

Գիրքը համաշխարհային հերթական բեսթսելլերներից է: Վեպի գլխավոր հերոսը՝ Ռայմունդ Գրեգորիուսը Բեռն քաղաքում աշխատում է որպես հնագույն լեզուների ուսուցիչ: Նրա կյանքը միշտ հանգիստ է եղել, հավասարակշռված, մինչ այն պահը երբ կամուրջին չհանդիպեց անծանոթ մի գեղեցկուհու, ով ազգությամբ պորտուգալուհի էր: Պորտուգալիայի մասին ավելի շատ տեղեկություն ստանլու համար հերոսը գնում է գրախանութ և գնում գիրք՝ «Ամադեու դի Պրադու» վերնագրմամբ: Այդ անծանոթ կնոջ հետ հանդիպումը և այդ գրքի ընթերցումը, որի մեջ ներառված մտքերը շատ համահունչ էին Գրեգորիի հոգեվիճակի հետ, կտրուկ փոխում են նրա կյանքը: Հանկարծակի նա որոշում է մեկնել Լիսաբոն՝ փորձելով գլուխ հանել ինքն իրենից և ընկղմվել իրեն անծանոթ, բայց հետաքրքիր մարդկանց աշխարհ:


ՖՐԵԴԵՐԻԿ ՍՏԵՆԴԱԼ  | «ԿԱՐՄԻՐԸ ԵՎ ՍԵՎԸ»

http://grqamol.am/wp-content/uploads/2013/02/1-0591.jpg

Ստենդալի աշխարհահռչակ այս ստեղծագործությունը պատմում է հավակնոտ ու տաղանդավոր երիտասարդի մասին, ով հանդիսանում էր ցածր խավի ներակայացուցիչ: Գալով եզրակացության, որ մեր ժամանակներում փողն ամենինչ է՝ երիտասարդ Ժյուլեն Սորելը սկսում է ճանապարհ հարթել դեպի նոր հորիզոններ ու նպատակներ:


ՄԱՐԿ ԱՐԵՆ | «ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ՎԱՅՐԻ ՎԱՐԴԵՐ. ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

ՄԱՐԿ ԱՐԵՆ | ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ՎԱՅՐԻ ՎԱՐԴԵՐ. ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դեռ օգոստոս ամսից այս գիրքը գտնվում է հայ գրքասերերի ուշադրության կենտրոնում: Ստեղծագործությունը Մարկ Արենի երկրորդ ծավալուն վեպն է: Վեպը նկարագրում է հայատյաց  թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ՝ հայեր են: Նույն զինվորականն այնուհետև ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները՝ առանց իմանալու, որ իր՝ հայ լինելու լուրը թյուրիմացությունն էր:


ՋՈԱՆ ՌՈՈՒԼԻՆԳ | «ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԸ ԵՎ ԱՆԻԾՎԱԾ ԵՐԵԽԱՆ»

Гарри Поттер и проклятое дитя

Ստեղծագործությունը ներկայացնում է հայտնի Հարրի Փոթերին 19 տարի անց: Բովանդակության տեսանկյունից կնշենք, որ գրքում շատ են ճանապարհորդությունները ժամանակի մեջ: Անգամ չխոսկան կերպարները 8-րդ գրքում բավական շատ մտքեր են արտահայտում: Սա պայմանավորված էր նրանով, որ գիրքը ներկայացվեց պիեսի ֆորմատով: 


Սիրով նշենք, որ շաբաթվա բեսթսելլերներ գրքերը ներկայացված են «Բուկինիստ» գրախանութների ցանցում, այնպես որ շտապեք ձեռք բերել հերթական հետաքրքիր գիրքը: 

Նյութը՝ ©Point89

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.