LifestyleMusic

YEREVAN JAZZ FEST 2016 | ՋԱԶԻ 4 ՕՐՅԱ ՏՈՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

29/09/2016
Yerevan Jazz Fest 2016

Մեկ տարի առաջ մեկնարկեց Yerevan Jazz Fest-ը, որը և հիմք դրեց ջազ երաժշտության սիրահարների համար հաճելի մի ավանդույթի, այն է յուրաքանչյուր տարի Երևանը մի քանի օրով վերածելու ջազ կենտրոնի` հայ հանդիսատեսին ընձեռելով բացառիկ հնարավորություն սիրելի քաղաքում վայելել ինչպես հայազգի, այնպես էլ միջազգային բեմահարթակներում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների կատարումները: Այս տարի սպասումներն ավելին քան գերազանցված են: Փառատոնը խոստանում է լինել հնչեղ ու գունեղ:

Տարվա ամենաջազային իրադարձության անփոփոխ կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Փրոդաքշն» ընկերությունը: Հոկտեմբերի 13-ից 16-ը տևող Yerevan Jazz Fest 2016 փառատոնը նվիրվելու է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիրներից մեկին, հայտնի ջազ երաժիշտներ Մայլզ Դևիսի, Լուի Արմսթրոնգի և Կիտ Ջարետի պրոդյուսեր, «Grammy» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին:

Անդրադառնալով փառատոնի ընթացքում պլանավորվող անակնկալներին՝ նշենք, որ հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ջազի գերաստղ, ջազի դեսպան, «Grammy» մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերին, հանրահայտ բրիտանացի երգչուհի և երգահան, «Grammy» մրցանակակիր Ջոս Սթոունին, ինչպես նաև երևան ժամանած այնպիսի ջազմեններին, ինչպիսիք են՝ շեփորահար Տեո Կրոկերը, դաշնակահար Մայքլ Քինգը, բաս կիթառահար Էրիկ Ուելերը, հարվածային գործիքահար Կասա Օվերոլը և սաքսաֆոնահար Էնթոնի Ուարեն: 

Image may contain: one or more people and textԵվ, իհարկե, Yerevan Jazz Fest 2016-ն ամբողջական չէր լինի առանց Հայաստանի պետական ջազ նվագախմբի՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի գեղարվեստական ղեկավարմամբ, Լևոն Մալխասյան ջազ բենդի, Չիկո՛ս Նյու Տրիոյի, Թավիթջան Եղբայրների և Ալինա Ենգիբայրանի մասնակցության:

4 օր անընդմեջ տևող ջազ երաժշտության այս ինքնատիպ հրավառությունը կընթանա հետևյալ ծրագրով՝

ՀՈԿՏԵՄԲԵՐ 13

19:00 | ՄՀՀ համերգային դահլիճ | Փառատոնի բացման համերգ մասնակցությամբ՝

  • Հայաստանի Պետական Ջազ նվագախումբ՝ գեղ. ղեկավար Արմեն Հյուսնունց
  • Դի Դի Բրիջուոթեր (վոկալ)
  • Տեո Կրոկեր (շեփոր)
  • Մայքլ Քինգ (դաշնամուր)
  • Էրիկ Ուելեր (բաս կիթառ)
  • Կասա Օվերոլ (հարվածային գործիքներ)

21:30 |  Mezzo Classic House-Club | Afterparty 

Image may contain: one or more people

ՀՈԿՏԵՄԲԵՐ 14

16:00 | «Մոսկվա» կինոթատրոն | Կինոդիտում՝ «Մայլզ Դևիս»

19:00 | Գաֆեսճէան արվեստի կենտրոն | Բացօթյա համերգ

21:30 |  Mezzo Classic House-Club | Afterparty

Image may contain: 1 person

ՀՈԿՏԵՄԲԵՐ 15

19:00 | Ա. Խաչատրյան անվ. համերգասրահ | Համերգ մասնակցությամբ՝

  • Լևոն Մալխասյան ջազ բենդ
  • Չիկո՛ս Նյու Տրիո՝ գեղ. ղեկավար Արմեն Թութունջյան
  • Ալինա Ենգիբարյան (վոկալ)
  • Թավիթջան Եղբայրներ
  • Մորիս Փլեժր (բաս կիթառ)

21:30 |  Mezzo Classic House-Club | Afterparty

Image may contain: 6 people, text

ՀՈԿՏԵՄԲԵՐ 16

19:00 | ՄՀՀ համերգային դահլիճ | Համերգ մասնակցությամբ՝

  • Ջոս Սթոուն (վոկալ)
  • Մեցցո Բենդ
  • Պիտ Ինակոն (բաս կիթառ)
  • Րիկի Ջորդն (հարվածային գործիքներ)
  • Լեոն Քինգ (կիթառ)

21:30 |  Mezzo Classic House-Club | Afterparty

Image may contain: 1 person, standing and text

Գլխավոր ջազ իրադարձությանը մնացել են հաշված օրեր, այնպես որ շտապեք ձեռք բերել տոմսերը:

Լուսանկարները՝ ©YerevanJazzFest

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել