Yerevan Jazz Fest 2017-ի երկրորդ օրն առավել քան միջազգային էր և հնչերանգների խառնուրդներով լի:
Արամ Խաչատրյան համերգասրահի բեմի վրա ջազը հնչեց հայկական, ռուսական և ֆրանսիական շեշտադրմամբ:
Ջազը համախմբում է: Լևոն Մալխասյան, Հայաստանի պետական ջազ նվագախումբ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, սոլիստներ Աննա Վարդազարյանն ու Ֆրանսիայից Անի Արզումանյանը, անկրկնելի Արտո Թունջբոյաջյանը և ողջ համերգի ընթացքում սաքսաֆոնի վիրտուոզ կատարմամբ հիացրած Ռուսաստանից ժամանած Իգոր Բուտմանը:
Ի դեպ, Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանի կողմից սաքսաֆոնահար Իգոր Բուտմանին հանձնվեց «Ջազի հայկական ասոցիացիայի պատվավոր անդամ»-ի հավաստագիր:
Առջևում փառատոնի երկու համերգներն են, որոնց ընթացքում Հայաստանում ելույթ կունենան Պակո Սառը և Գոնսալո Ռուբալկաբան: Համերգային տոմսերի ձեռք բերման մանրամասները կարող եք գտնել ստորև նաև մեր կայքի, Mezzo Production-ի և Ջազի հայկական ասոցիացիայի ֆեյսբուքյան էջերում:
Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո: Փառատոնի գլխավոր գործընկերն է ARARAT Brandy ընկերությունը, գլխավոր հովանավորը՝ Ardshinbank:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Diana Avagyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է