LifestyleMusic

YEREVAN JAZZ FEST 2017 | ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՇԱՏ ՇՈՒՏՈՎ

11/10/2017
feature2017

Հայաստանը պատրաստվում է ջազի նոր ու մեծ ալիքի: Մեկնարկում է Yerevan Jazz Fest 2017 ամենամյա ջազ փառատոնը: 

Տարեցտարի Ջազի հայկական ասոցիացիայի և Mezzo Production ընկերություն կողմից ներկայացվող այս փառատոնն ընդլայնում է իր շրջանակները՝ Հայաստանի հյուրընկալ հանդիսատեսին ներկայացնելով էլ ավելի շատ ջազ երաժիշտների՝ աշխարհի տարբեր ծայրերից:

Փառատոնի նախորդ երկու տարիներն առավել հիշարժան դարձան բաս կիթառահար և վիրտուոզ Ռիչարդ Բոնայի և ջազի լավագույն մեներգչուհիներից մեկի՝ Grammy եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերի հյուրընկալմամբ: 

Այս տարի փառատոնի հեդլայները մեգաաստղ, Grammy երկակի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Մարկուս Միլերն է, իսկ փառատոնի եզրափակիչ գալա համերգին հանդես կգա հայտնի դաշնակահար, քառակի Grammy դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան: 

marcus-miller-point89

Yerevan Jazz Fest 2017-ի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 26-ին և կավարտվի նոյեմբերի 3-ին: Փառատոնն այս տարի լինելու է էլ ավելի մասշտաբային և հյուրընկալ՝ փառատոնի մյուս օրերին ջազի աստղեր դարձած այլ երաժիշտների մասնակցության շնորհիվ, որոնց թվում են Իգոր Բուտմանը (Ռուսաստան), Պակո Սառա (Սենեգալ): Ինչպես միշտ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մեր հայրենակից ջազմեններին՝ Լևոն Մալխասյան, Հայաստանի պետական ջազ նվագախումբ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Արտո Թունջբոյաջյան: 

Այս տարի փառատոնը դուրս է գալիս Երևանի սահմաններից՝ առանձին համերգային ծրագրով ներկայանալով նաև Գյումրիում: 

Yerevan Jazz Fest 2017-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը: 

zildjian-point89

Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո: Փառատոնի գլխավոր գործընկերն է ARARAT Brandy ընկերությունը, գլխավոր հովանավորը՝  Ardshinbank

Համերգային ծրագրերի օրացույցը և տոմսերի ձեռք բերման մանրամասները կարող եք գտնել ստորև նաև մեր կայքի, Mezzo Production-ի և Ջազի հայկական ասոցիացիայի ֆեյսբուքյան էջերում: 

Օգոստոս

Միջոցառումներ չկան

Սեպտեմբեր

Միջոցառումներ չկան

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել