LifestyleMusic

YEREVAN JAZZ FEST | OՐ 3 | ՋԱԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆՉԵՐԱՆԳՆԵՐԸ

17/10/2016
levon malkhasyan

Yerevan Jazz Fest 2016 փառատոնի 3-րդ օրը հայկական ջազի հետաքրքիր բենեֆիս էր: Ինչպես արդեն գիտեք՝ փառատոնը նվիրած էր Ջորջ Ավագյանին, մարդու, ով ″Columbia″ ձայնագրման ստուդիան ղեկավարելու օրոք հանդես եկավ որպես պրոդյուսեր ջազի այնպիսի լեգենդների համար, որոնց թվում էին Լուի Արմսթրոնգը և Մայլզ Դևիսը: Տրամաբանակ էր, որ փառատոնային օրերից մեկը պետք է առանձնակի շեշտադրումով անդրադառնար հայազգի ջազ երաժիշտներին մեծարելուն և հանդիսատեսին նրանց բարձրակարգ կատարումները վայելելու հնարավորությունն ընձեռելուն: 

Yerevan Jazz Fest 2016 փառատոնի 3-րդ օրվա գլխավոր մեղավորներն էին լեգենդար հայ ջազմեններ Արմեն Թութունջյանն ու Chicko’s New Trio բենդը և Լևոն Մալխասյանը՝ Malkhas Jazz Band-ով: Համերգի հատուկ հյուրերի շարքում էր հայազգի ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանը, ով ծնվել է Դոնի Ռոստովում, իսկ այժմ ապրում` Նյու-Յորքում:

Image may contain: 1 person, suitImage may contain: one or more people and people playing musical instrumentsImage may contain: 1 person, playing a musical instrument and on stageImage may contain: 1 person, playing a musical instrument, on stage and nightImage may contain: 1 person, textImage may contain: 1 person, shoesImage may contain: 1 person, playing a musical instrument and outdoorImage may contain: 2 people, people playing musical instruments and people on stageImage may contain: one or more people, people playing musical instruments and guitarImage may contain: one or more people, people playing musical instruments and people sittingImage may contain: 1 person, playing a musical instrumentImage may contain: 1 person, nightImage may contain: 1 person, playing a musical instrument, on stage, night and indoorImage may contain: 2 people, people on stage and people playing musical instruments

Համերգային ծրագրից բացի փառատոնի 3-րդ օրը նշանակալից եղավ նաև Հայաստանի ջազ ասոցիացիայի կողմից Արմեն Թութունջյանին և Ալինա Ենգիբարյանին պատվավոր անդամի սերտիֆիկատների հանձման արարողությամբ, որը իրականացրեց անկրկնելի Լևոն Մալխասյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ֆրանսիացի ջազ դաշնակահար, Ֆրանսիայի ջազ ասոցիացիայի նախագահ Ստեփան Կոչոյանին ոսկե մեդալի պարգևատրմամբ, որն իրականցրեց վերջինիս կոլլեգա, Հայաստանի ջազ ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը: Հավելենք, որ Ստեփան Կոչոյանին նաև շնորհվել է Հայաստանի ջազ ասոցիացիայի պատվավոր անդամի սերտիֆիկատ:

Image may contain: 1 person, on stage and playing a musical instrumentImage may contain: 1 person, on stage and concertImage may contain: 1 person, on stage and beardImage may contain: 2 peopleImage may contain: 3 people, people standing and shoesImage may contain: 1 person, standing and suitImage may contain: 2 people, people on stage, people playing musical instruments, suit and indoorImage may contain: 2 peopleImage may contain: 3 people, people on stage, people playing musical instruments, people standing and suit

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Diana Avagyan

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել