LifestyleMusic

YEREVAN JAZZ FEST 2016 | ՕՐ 1 | ԴԻ ԴԻ ԲՐԻՋՈՒՈԹԵՐ

14/10/2016
Dee dee bridgewater in Yerevan

Yerevan Jazz Fest 2016-ի պաշտոնական մեկնարկը տրված է: Ու դա արեց շլացուցիչ Դի Դի Բրիջուոթերը, նրա անկրկնելի բենդը՝ շեփորահար Ֆիո Կրոկերի, դաշնակահար Մայքլ Քինգի, բաս կիթառահար Էրիկ Ուելերի և հարվածային գործիքներ Կասա Օվերոլի մասնակցությամբ և, իհարկե, Հայաստանի Պետական Ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի գեղարվեստական ղեկավարությամբ:

Համերգից ժամեր առաջ Դի Դի Բրիջուոթերը մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց ստեղծագործական կյանքին և հենց իրեն առնչվող թեմաների շուրջ` ներկաներից շատերի համար բացահայտվելով, որպես իր տեսակով յուրահատուկ ու հիացմունքի արժանի կին և երաժիշտ:

dee-dee-bridgwater-point89

Պատմեց այն մասին, թե ինչպես  Նինա Սիմոնի (Nina Simone) ″Four Women″ կատարումն իրեն ինքնավստահություն ներշնչեց և օգնեց սիրով ընդունել աֆրո-ամերիկյան արտաքինը՝ այն ժամանակ, երբ անգամ ոչ մի ամսագրում սևամորթ կանանց լուանկարներ չէիր կարող տեսնել: Պատմեց իր այժմյան համարձակ ոճի սկզբնապատճառի մասին և ինչպես խնդիրը վերածվեց յուրովի գաղափարախոսության՝ շուրջ բոլորը քարոզելով, որ կնոջ գեղեցկությունը նրա մազերի մեջ չէ, այլ նրա ներսում, որ մազերի բացակայությունը թույլ է տալիս դիմացինի հայացքն անմիջապես գրավել դեպի քո աչքերը, որ քաղցքեղով կամ ալոպեցիա (մասնակի կամ ամբողջական մազաթափություն) հիվանդությամբ տառապող կանայք ոչ մի դեպքում չպետք է պարփակվեն իրենց մեջ ու այսուհետ իրենց տգեղ համարեն:

Նա խոսեց իր և Ռեյ Չարլզի (Ray Charles) հետ երկու տարի տևած համագործակցության մասին, այն դասի, որը նա քաղեց մեծն ջազմենից, թե ինչպես է պետք լինել խոնարհ, ինչպես է պետք սիրել քո հանդիսատեսին ու ամբողջապես յուրաքանչյուր ելույթին նվիրվել նրան, ինչպես է պետք տեսնել այն ամենն ինչ կա քո առջև, մի բան, որը  Ռեյ Չարլզը ֆիզիկական խնդրի պատճառով անկարող էր: Իսկ Շառլ Ազնավուրի հետ հանդիպումը նրան քիչ թե շատ ծանոթացրել էր Հայաստանին և Ջազի հայկական ասոցիացիայի ու «Մեցցո Փրոդաքշն» ընկերության  կողմից Yerevan Jazz Fest 2016-ին մասնակցելու հրավերը ստանալուն պես նա համաձայնել էր՝ լավագույն հնարավորությունը համարելով տեսնել այն երկիրը, որի մասին նրան այդքան շատ էին պատմել:

Թե ինչ էներգետիկա էր տիրում երեկ կայացած համերգին, խոսքերով մի փոքր դժվար է նկարագրել: Բայց այն, որ հայ հանդիսատեսին մատուցվեց բարձր որակի երաժշտություն, և հնարավորություն ընձեռնվեց վայելել այս ջազ լեգենդի և նրա տաղանդավոր բենդի կենդանի կատարումները, սա փաստ է:

dee-dee-bridgwater-point89dee-dee-bridgwater-point89dee-dee-bridgwater-point89dee-dee-bridgwater-point89dee-dee-bridgwater-point89dee-dee-bridgwater-point89dee-dee-bridgwater-point89dee-dee-bridgwater-point89dee-dee-bridgwater-point89

Դի Դի Բրիջուոթերը, վստահ ենք, որ սիրեց Երևանը, հայ հանդիսատեսի ընդունելությունը:  Սա է վկայում նրա ակտիվությունը սոցիալական կայքերում: Նա իր հետ տարավ նոր ծանոթյուններ հայ տաղանդավոր ջազ երաժիշտների ու այս ոլորտի այլ մասնագետների հետ, տարավ հայ հանդիսատեսի բուռն ու անդադար ծափահարությունները և հայկական մշակույթի մի մասնիկ՝ «Անահիտ» արծաթյա վզնոցը Pregomesh ապրանքանիշի կողմից:

dee-dee-bridgwater-point89-pregomesh

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Diana Avagyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել