LifestyleMusic

YEREVAN JAZZ FEST-Ն ԱՎԱՐՏՎԵՑ ԳՈՆՍԱԼՈ ՌՈՒԲԱԼԿԱԲԱՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐՈՎ

05/11/2017
yerevan-jazz-fest-day-4-point89 (12)

Փառատոնի պաշտոնական փակումն անցավ հետաքրքիր ու իրարից տարբերվող հնչերանգների ներքո:

Վահագն Հայրապետյան կվինտետի և սաքսաֆոնահար Ալեքսիս Ավագյանի, ով, ի դեպ, լինելով ազգությամբ հայ, ելույթ էր ունենում հայկական բեմի վրա առաջին անգամ, ռիթմիկ ջազային երաժշտության նոտաները սահուն անցում կատարեցին դեպի Գոնսալո Ռուբալկաբայի առավել զգայական, մելոդիկ ջազի աշխարհ:

Գոնսալո Ռուբալկաբան այն երաժիշտներից է, ում բեմի վրա անհրաժեշտ է միայն երաժշտական գործիքը և էլ ոչինչ, ինչը նա ապացուցեց նաև Երևանում: Նա այն երաժիշտներից է, ով կարողանում է լցնել բեմը:

Հետաքրքիրն այն է, որ այս արտահայտությունը մենք ամենից հաճախը կիրառեցին՝ նկարագրելու այս տարվա ջազ փառատոնի հատուկ հյուրերին: Չգիտենք, թե սա կազմակերպիչների հատուկ մտահղացումն էր, թե՞ զուտ երաժշտական հանճարներին հատուկ կարողություն, բայց այն, որ համերգներն անջնջելի տպավորություններ թողեցին, դա փաստ է:

yerevan-jazz-fest-day-4-point89 (13) yerevan-jazz-fest-day-4-point89 (1) yerevan-jazz-fest-day-4-point89 (2) yerevan-jazz-fest-day-4-point89 (3) yerevan-jazz-fest-day-4-point89 (4) yerevan-jazz-fest-day-4-point89 (5) yerevan-jazz-fest-day-4-point89 (6) yerevan-jazz-fest-day-4-point89 (7) yerevan-jazz-fest-day-4-point89 (8) yerevan-jazz-fest-day-4-point89 (10) yerevan-jazz-fest-day-4-point89 (11) yerevan-jazz-fest-day-4-point89 (12)

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Diana Avagyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է 

Կարդալ նաև

Մեկնաբանել