ARTLifestyle

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ | 3-ՐԴ ՇԱՐՔԻ ԲԱՑՈՒՄԸ

22/09/2016
2-vruyrgalstyan

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի 3-րդ ցուցադրության բացումը: Այն ներկայացնում է ընտրանի կոլեկցիոներ Բորիս Գալստյանի հավաքածուից Մինաս Ավետիսյանի (1928-1975), Վրույր Գալստյանի (1924-1996) և Աշոտ Հովհաննիսյանի (Դեղձ Աշոտ, 1929-1997) ստեղծագործությունները:

Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյան (1928-1975) Աշնանային տերևաթափ, 1974 Կտավ յուղաներկ, 80×74 սմ

Վրույր Գալստյան

Վրույր Գալստյան (1924-1996) Կոմպոզիցիոն նատյուրմորտ, 1979 Կտավ, յուղաներկ, 61×81 սմ

Դեղձ Աշոտ

Աշոտ Հովհաննիսյան (Դեղձ Աշոտ) (1929-1997) Կոմպոզիցիա, 1970 Կտավ, յուղաներկ, 60×70 սմ

Այս ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրագործում է իր կարևոր առաքելություններից մեկը՝ ներկայացնել աշխարհին հայ մշակույթի լավագույնը:

Կոլեկցիոներ Բորիս Գալստյանի ամբողջ հավաքածուի ժամանակագրական արեալը բավական ընդարձակ է, սակայն նա հատկապես համակրում է 1960-1970-ականների հայ կերպարվեստը՝ կենտրոնանալով խորհրդահայ Ազգային մոդեռնիզմի արվեստագետների աշխատանքների վրա: Մինասի, Վրույրի և Դեղձ Աշոտի անունները հստակ եզրագծում են «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի 3-րդ ցուցադրության սահմանները՝ թե՛ ժամանակագրական, և թե՛ գեղարվեստական: Ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում առանձին-առանձին բացահայտելու երեք արվեստագետների բազմաշերտ գեղագիտական մտածողությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կտավներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում:

Ցուցադրությունը գործելու է սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 25-ը: Հանրային բացումը կլինի սեպտեմբերի 23-ին: Այդ օրը մուտքը կլինի անվճար:

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցադրությունների շարքը մեկնարկեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2012թ.-ին՝ նպատակ ունենալով բացահայտելու երևանաբնակ կոլեկցիոներներին և նրանց արվեստի հավաքածուները: Համոզված եմ, որ այս շարքի երրորդ ցուցադրությունը հրաշալի հնարավորություն կընձեռի հայաստանյան և օտարերկրյա արվեստասեր հանրությանը՝ նորովի բացահայտելու հայ արվեստի երախտավորներին, ինչպես նաև գնահատելու երևանյան կոլեկցիոներների նվիրումն ու մեծահոգությունը»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել