FASHIONFashion Business

ZARA ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ԲԱՑԵԼ Է ԻՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԽԱՆՈՒԹԸ

11/04/2017
feature2017

Մանրածախ առևտրային ցանցի խոշորագույն ընկերություններից մեկը՝  Zara-ն, Մադրիդում բացել է աշխարհի ամենամեծ ֆլագմանյան խանութը: 

Ինչպես գիտեք, Zara ապրանքանիշը պատկանում է Inditex հոլդինիգին: Նոր 4 հարկանի ֆլագմանը զբաղացրել է 6000 քառ. մետր տարածք և տեղակայվել է Մադրիդի Պասեո-դե-լա-Կաստելյանա պողոտայի վրա: Նրա հարևանությամբ գտնվում է զբոսաշրջիկների կողմից շատ սիրված El Corte Ingle’s հանրախանութը: Zara ապրանքանիշի նոր խանութում ներկայացված են կանանց, տղամարդկանց և երեխաների հագուստի, կոշիկների և աքսեսուարների հավաքածուները: Խանութի առևտրային տարածքը կազմել է 3000 քառ. մետր, և նույնքան չափի հատված տրամադրվել է պահեստային հատվածներին: 

Խանութում, վճարման տարբեր համակարգերից բացի, առկա են նաև ինտերակտիվ հանդերձարաններ, աստիճանների վրա տեղադրված են թվային էկրաններ, որոնցից ամենամեծն ունի 15 մետր երկարություն և 7 մետր լայնություն: 

Նոր խանութն առանձնանում է նաև իր էկոլոգիական մոտեցումներով: Այստեղ էլեկտրոնէներգիայի կիրառումը նվազեցվել է 20% -ով, իսկ ջրի ծախսը՝ 40%-ով: Ընդ որում, ցուցափեղկերի և առևտրային սրահների լուսավորությունը հարմարեցված են բնական լուսավորությանը և փոփոխվում են օրվա ժամերի հետ: 
Մինչ այս խանութի բացումը, Zara ապրանքանիշի ամենամեծ ֆլագմանը գտնվում էր Նյու Յորքում՝ 5-րդ պողոտայի վրա: Ապրանքանիշի խանութների ցանցն ընդհանուր առմամբ կազմված է 2200 խանութներից, որոնք տեղակայված են աշխարհով մեկ: 

Կարդալ նաև

Մեկնաբանել