Food & BeverageLIFESTYLE

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԽՄԻՉՔԻՆ. ZONIN 1821 PROSECCO ROSE

16/07/2021

Սա նորույթ է Zonin 1821 իտալական փրփրուն գինիների շարքում։ Այն արդեն հայտնի դարձած դասական Prosecco-ի վարդագույն մեկնաբանությունն է։

Պրոսեկոն աչքի է ընկնում բաց վարդագույն երանգով։ Համի առումով Zonin 1821 Prosecco Rose-ն ըմպելիս քիմքում զգացվում է բարբարիսի, Ռանետ սորտի խնձորի, թարմացնող կարմիր հատապտուղների և նշի նրբերանգներ։

✓ Մատուցվում է սառը վիճակում, ցանկալի է 5-7°C ջերմաստիճանի ներքո։

✓ Կարելի է մատուցել որպես ապերիտիվ։ Իդեալական համադրվում է ինչպես սուշիի, սաշիմիի, այնպես էլ ծովամթերքով պատրաստված ռիզոտտոյի կամ սաղմոնի սթեյքի հետ։

Ալկոհոլի չափաբաժինը` 11%: Ասամբլյաժը՝ գլերա – 85%, պինո նուար – 15%: Պատրաստվում է նստվածքի վրա պողպատյա տարրաներում ճնշման տակ 60 օր հնեցման մեթոդով:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.